• Latest news

Ո՞ր տարիքից է երեխային հարկավոր առանձին սենյակում քնեցնել

15 սեպտեմբերի, 2014  12:54

Նորածին եւ մանկահասակ տարիքի երեխաներին ցանկալի է ծնողների կողքին քնեցնել, քանի որ դա նրանց ապահովության զգացողություն եւ հանգիստ է պարգեւում։ Սակայն որոշակի տարիքից հետո երեխաները պետք է սեփական սենյակներում անկողին մտնեն։ Իսկ ո՞րն է այդ տարիքը։ Իհարկե, հստակ պատասխան այս հարցին չկա, քանի որ երեխաները տարբեր են, եւ նմանատիպ հարցերում անհատական մոտեցման կարիք ունեն։

Սեքսոլոգ Սեւադա Հակոբյանի խոսքով, քանի դեռ երեխան գիշերային քնի հետ կապված դժվարություններ եւ խնդիրներ է ունենում, ցանկալի է, որ ծնողների խողքին մնա։ Սակայն հիշյալ խնդիրներին հարկ է մինչեւ փոքրիկի 3-4 տարեկանը դառնալը լուծում գտնել, քանի որ հենց այդ տարիքից, մասնագետի կարծիքով, երեխային արժե առանձին սենյակ տեղափոխվել։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Սեւադա Հակոբյանն է նշել, ցանկալի է, որ երեխան անձնական տարածք ունենա. սեփական սենյակում բնակվող երեխան, որպես կանոն, ավելի ինքնուրույն, հավաքված, հազմակերպված ու անկախ է դառնում:

Բացի այդ, սեքսոլոգի խոսքով, եթե երեխան 3-4 տարեկանից առանձին սենյակում քնի, դա կարող է նաեւ ծնողների սեռական կյանքի վրա դրականորեն անդրադառնալ. նրանք առավել անկաշկանդ լինելու եւ միմյանց ավելի շատ ժամանակ տրամադրելու հնարավորություն կստանան եւ, իհարկե, չեն վախենա, որ երեխան, գիշերը հանկարծակի արթնանալով, կարող է ականատես դառնալ նրանց մերձեցմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել