• Latest news

Հոգեթերապեւտը մերկանում է պոռնո-կախյալ հիվանդների առաջ

16 սեպտեմբերի, 2014  23:32

28-ամյա Սարա Ուայթը (Նյու-Յորք) հոգեթերապեւտիկ օգնություն է առաջարկում պոռնոգրաֆիկ ֆիլմերից կախում ունեցող տղամարդկանց: Հետաքրքիրն այն է, որ, ինչպես հաղորդում է Metro.co.uk, պացիենտների հետ օնլայն սեանսների ժամանակ նա մերկանում է:

Սարայի կարծիքով, նման կախումներ ունեցող պացիենտները նրան ավելի են վստահում եւ ավելի մեծ պատրաստակամությամբ են պատմում իրենց խնդիրների մասին, եթե նա մերկ է լինում: Նրա կարծիքով՝ միայն այդպես է հնարավոր թերապեւտի եւ պացիենտի միջեւ առավել սերտ կապ հաստատել, ինչն այլ պայմաններում դժվարությամբ է հասանելի:

«Նրանք պատրաստակամորեն պատմում են իրենց մասին, քանի որ կարծում են, որ իմ՝ մերկանալու պատրաստակամությունը վկայում է իրենց հանդեպ ունեցած իմ վստահության մասին; նրանք հասկանում են, որ ես նրանց չեմ քննադատելու, եւ դա իրեք այդպես է», - ասել է հոգեթերապեւտը:

Սարան պնդում է նաեւ, որ իր յուրօրինակ մեթոդի շնորհիվ կարողացել է օգնել բազմաթիվ պացիենտների, որոնց թվում քիչ չէին հանրահայտ աստղերը:

Ի դեպ, Սարան ԱՄՆ-ի տարածքում գործունեություն ծավալելու համար լիցենզիա չունի եւ մոտ ապագայում հազիվ թե ունենա, քանի որ շատ մասնագետների նրա մոտեցումները էթիկայի կանոններից դուրս են համարում: Սարան էլ պնդում է, որ իր մոտեցումն իրականում նոր խոսք է հոգեբանության մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել