• Latest news

Հայ մասնագետները մասնակցում են Կազանում ընթացող ԱՊՀ օնկոլոգների VIII համագումարին

16 սեպտեմբերի, 2014  19:54

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԱՊՀ եւ Եվրասիայի երկրների օնկոլոգների եւ ռադիոլոգների VIII համագումարը: Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 2,5 հազար մասնագետներ Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Անգլիայից, Իսրայելից եւ ԱՊՀ երկրներից: Հայաստանը համագումարում ներկայացնում է Ոռուցքաբանության ազգային ինստիտուտի պատվիրակությունը:

Համագումարը կտեւի մինչեւ սեպտեմբերի 18-ը: Համագումարի գիտական աշխատանքում հիմնական ուշադրությունը կհատկացվի օնկոլոգիական հիվանդությունների իննովացիոն մեթոդներին եւ չարորակ գոյացություններով հիվանդների դիագնոստիկային:

ԱՊՀ երկրներից հատուկ սկսնակ օնկոլոգների համար կազմակերպվել է երիտասարդ գիտնականների մրցույթ, որի շրջանակներում սկսնակ մասնագետների համար բացառիկ հնարավորություն կա ներկայացնել իրենց աշխատանքները, որոնք իրենց ներդրումն են ունենում ոլորտի զարգացման գործում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել