• Latest news

Սպիտակուցային սննդակարգը զարկերակային ճնշումը նվազեցնելու ներո՞ւժ ունի

17 սեպտեմբերի, 2014  10:50

Բոստոնի բժշկական համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ սպիտակուցների բարձր բաղադրությամբ սննդակարգը հիպերտոնիայի առաջացման ռիսկը նվազեցնելու հատկությամբ է աչքի ընկնում: Մասնավորապես, հետազոտության՝ առավել մեծ ծավալով սպիտակուցներ օգտագործող (օրական միջինը՝ 100 գրամ) մասնակիցների մոտ, խնդրո առարկա սնուցիչներից հնարավորինս խուսափողների հետ համեմատությամբ, զարկերակային բարձր ճնշման առաջացման հավանականությունը 40 տոկոսի չափով ցածր է գնահատվել, հաղորդում է Science World Report-ը:

Hypertension ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, ԱՄՆ յուրաքանչյուր երրորդ բնակչի մոտ հիպերտոնիա է նկատվում, իսկ ճարպակալմամբ հիվանդների թիվը 78,6 մլն-ի է հասնում: Հիպերտոնիան, մասնավորապես, ինսուլտի եւ բազմաթիվ սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի ամենատարածված գործոններից մեկն է համարվում, հատկապես՝ մարմնի հավելյալ զանգվածի առկայության պարագայում:

Հետազոտական խմբի անդամները առողջ մասնակիցների կողմից սպիտակուցների սպառման վերաբերյալ 11 տարիների ընթացքում հավաքագրված տվյալներն են ուսումնասիրել եւ 4 տարի տեւողությամբ դիտարկումների արդյունքում պարզել, որ կենդանական եւ բուսական ծագում ունեցող սպիտակուցների առավել մեծ ծավալներով սպառմամբ աչքի ընկնող մարդիկ ցածր սիստոլիկ եւ դիաստոլիկ ճնշում ունեն: Ընդ որում, խնդրո առարկա ազդեցությունը ակնառու է գնահատվել թե հավելյալ (մարմնի զանգվածի ինդեքսը ≥ 25 կգ / ք.մ.) եւ թե նորմալ (մարմնի զանգվածի ինդեքսը < 25 կգ / ք.մ.) քաշ ունեցող մասնակիցների պարագայում:

Իսկ ահա սպիտակուցների եւ բջջանյութի բարձր բաղադրությամբ բնորոշվող սննդակարգի օգնությամբ կարելի է հիպերտոնիայի առաջացման ռիսկի՝ 40-60 տոկոսի չափով նվազեցման հասնել:

«Սպիտակուցի կիրառումը կարող է լուրջ դերակատարում ապահովել՝ հիպերտոնիայի դեմ երկարաժամկետ պրոֆիլակտիկ պայքարի շրջանակում», - համոզմունք է հայտնել հետազոտության հեղինակ Լինն Մուրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել