• Latest news

Ո՞վ եւ ե՞րբ պետք է հոգեթերապեւտի դիմի

17 սեպտեմբերի, 2014  17:08

Ի՞նչ խնդիրներով են մարդիկ հոգեթերապեւտների դիմում: Ի՞նչ խնդիրներով նրանց արժե դիմել: Թեմայի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանի հետ է զրուցել:

Մասնագետի խոսքով, հասարակությունը պայմանականորեն կարելի է 3 մասի բաժանել. հասարակության մեջ կան, իհարկե, հոգեպես առողջ մարդիկ՝ նրանք պոպուլյացիայի մոտ 8-15 տոկոսն են կազմում: Իսկ ահա հոգեկան հիվանդություններ ունեցողների բաժինը 8-12 տոկոսով է բնորոշվում: Մնացյալ մարդիկ սահմանային վիճակներում են գտնվում:

Ի դեպ, սահմանային վիճակներում գտնվող մարդկանց մոտ 70 տոկոսը նեւրոզներով է տառապում: Եւ հենց նրանք էլ, որպես կանոն, կարող են հոգեթերապեւտի օգնության կարիքն ունենալ՝ այդ վիճակից դուրս գալու եւ լիարժեք կյանքով ապրելու համար: Իհարկե, հոգեթերապեւտը կարող է նաեւ իրենց բոլորովին հոգեպես առողջ համարող մարդկանց օգտակար լինել, երբ վերջիններս ինչ-որ դժվարությունների առաջ են կանգնած:

Այսպիսով, հոգեթերապեւտը հոգեբույժ չէ, եւ հոգեթերապեւտին դիմելու համար հարկավոր չէ «հոգեկան հիվանդ» լինել: Հոգեթերապեւտը, որպես կանոն, պարզապես օգնում է մարդկանց՝ ազատվելու իրենց դժվարություններից եւ անհանգստություն պատճառող խնդիրներից՝ լինեն դրանք էմոցիոնալ, սոցիալական թե ներանձնային:

Հոգեթերապեւտը կարող է նաեւ օգտակար լինել սթրեսային իրավիճակում գտնվող մարդկանց: Ցոլակ Հակոբյանի խոսքով, դարեր շարունակ սթրեսը օգնում էր մարդկանց, սակայն այսօր փոխվել են սպառնալիքները, որոնց դեմ այն ժամանակին պայքարելու ունակություն ուներ, եւ այսօր սթրեսը օգնելու փոխարեն խանգարում ու վնաս է հասցնում մարդկանց:

«Եթե մարդուն պատկերացնենք որպես պաշտպանված մի ամրոց, ապա սթրեսը բացում է այդ ամրոցի բոլոր դռները, եւ մարդն անպաշտպան է դառնում», - պարզաբանել է հոգեթերապեւտը:

Բոլորը չեն, որ կարող են սթրեսն ինքնուրույն դիմակայել: Հոգեթերապիան կարող է օգնել սթրեսային իրավիճակում գտնվող մարդուն՝ բոլոր սոցիալական եւ այլ խնդիրներները հաղթահարելու, ամրանալու, ուժեղանալու, դժվարությունների դիմակայմանը միտված հմտույթուններ ձեռք բերելու եւ իր կյանքը կառուցելու համար:

Հայաստանում, Ցոլակ Հակոբյանի խոսքով, հոգեթերապեւտին այնքան էլ հաճախ չեն դիմում, չնայած որ նման օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը շատ մեծ է: Հոգեթերապեւտի, ինչպես նաեւ հոգեբանի դիմելու մշակույթը մեր հայրենակիցների մոտ դեռեւս զարգացման փուլում է գտնում: Շատերն ուղղակի չգիտեն, թե որտեղից կարող են օգնություն ստանալ, իսկ իմացողներից շատերն էլ ամաչում են մասնագետին դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել