• Latest news

Պարանոցի ֆիքսատորը՝ առավոտյան ցավերից խուսափելու միջոց

20 սեպտեմբերի, 2014  12:54

Բազմաթիվ եվրոպական երկրներում վաղ առավոտյան պարանոցի ֆիքսատոր կրող բավականաչափ մեծ թվով մարդկանց կարող եք հանդիպել: Կարծում եք՝ նրանք բոլորը նախօրեին ավտովթարի՞ են ենթարկվել կամ որեւէ վնասվա՞ծք ստացել: Բոլորովին էլ ոչ:

Պարզվում է՝ ֆիքսատորները նաեւ առավոտյան ժամերին պարանոցում զգացվող ցավերի դեմ կարող են օգտակար լինել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում օրթոպեդ մեխանիկ Արթուր Գալանտերյանը նշել է, որ քնի ընթացքում գլուխը սխալ դիրքում պահելու արդունքում առավոտյան ժամերին հաճախ ողնաշարի պարանոցային հատվածի ուժեղ ցավ, ինչպես նաեւ գլխացավ եւ անհարմարավետության զգացում կարող է առաջանալ: Մարդը չի կարողանում գլուխն ինչպես հարկն է՝ շրջել եւ ողջ օրվա ընթացքում կարող է բավականին տհաճ ցավային զգացողություններից տառապել:

Խնդիրը հաղթահարելու պարզագույն եղանակ կա. հարկավոր է վաղ առավոտից 30-40 րոպեով պարանոցի թեթեւ ֆիքսատոր կրել: Մասնագետի հավաստիացմամբ, սարքն, ի հաշիվ մեղմ դիստրակցիայի, մկանային սպաստիկան արգելակելու եւ, մինչ աշխատավայր հասնելը, պարանոցի ցավն ամբողջությամբ վերացնելու հատկություն ունի:

Բազմաթիվ եվրոպական երկրներում մարդիկ հենց այդպես էլ վարվում են՝ այնտեղ պարանոցի ֆիքսատորով աշխատանքի շտապող բավականին մեծ թվով մարդկանց կարող եք հանդիպել: Մինչդեռ Հայաստանում սարքն ընդհանրապես տարածում չի գտել՝ մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, թե ինչու եւ երբ է պետք նման ֆիքսատոր կրել, իսկ նրանք, ովքեր գիտեն, ամաչում են եւ կոմպլեքսավորվում՝ նախընտրելով ողջ օրը պարանոցի հատվածում ի հայտ եկած տհաճ զգացողություններով անցկացնել:

Ի միջի այլոց, հայկական դեղատներում այնքան էլ հեշտ չէ պարանոցի ֆիքսատոր գտնել, քանի որ պահանջարկը դեռեւս չափազանց փոքր է: Եվրոպայի մի շարք երկրներում մասնագիտացված դեղատներ են գործում, որտեղ կարելի է միայն օրթոպեդիկ միջոցներ եւ սարքեր գտնել: Օրինակ՝ նման դեղատներից ոչ միայն պարանոցի ֆիքսատոր, այլ նաեւ, ասենք, օրթոպեդիկ կոշիկ եւ այլ ուղեկից պարագաներ են ձեռք բերվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է