• Latest news

Որտեղի՞ց են նեւրոզները առաջանում

18 սեպտեմբերի, 2014  21:37

Նեւրոզները բավական մեծ տարածում ունեն Հայաստանում։ Որտեղի՞ց են դրանք առաջանում։ Հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանի հետ է զրուցել։

Նեւրոզների ծագման պատճառը, մասնագետի հավաստիացմամբ, տարիներ շարունակ գիտնականների ուշադրության կենտրոնում է եղել։ Զիգմունդ Ֆրեյդը նեւրոզները սեռական կյանքի եւ չիրականացված սեռական պահանջների հետ էր կապում։ Որոշ մասնագետներ էլ կապը իշխանամոլության կամ նմանատիպ այլ ցանկությունների հետ էին տեսնում։ Հետաքրքիրն այն է, որ նրանք բոլորը ճիշտ էին. նեւրոզներն իրականում կարող են տարբեր գործոնների հրահրմամբ առաջանալ։

21-րդ դարում, սակայն, մասնագետները մի անչափ կարեւոր բան հասկացան. նեւրոզը դեզադապտացիայի վիճակ է, երբ մարդը չի կարողանում հարմարվել կյանքի արագ տեմպերին։ Կյանքն այսօր շատ արագ է զարգանում, գիտությունը եւ տեխնիկան մեծ քայլերով առաջ են շարժվում. դրանց հիմնական նպատակը մարդկանց կյանքի բարելավումն ու թեթեւացումն է, սակայն խնդիրն այն է, որ նրանք իրենց հետ նաեւ մի շարք խնդիրներ են առաջ բերում։ Քչերն են գիտակցում, որ բոլոր այդ ժամանակակից սարքավորումները կախվածության, հոգեբանական խնդիրների եւ նույնիսկ նեւրոզների առաջացման պատճառ կարող են դառնալ։

«Շրջապատն անընդհատ փոխվում է, եւ կյանքը նոր բարդություններ է առաջ բերում, որոնց պատրաստ չենք դիմակայել։ Նեւրոզները հենց դրա հետեւանքն են՝ մարդիկ չեն կարողանում հարմարվել», - մեկնաբանել է հոգեթերապեւտը։

Որոշ մասնագետներ կարծում են, թե նեւրոզների առաջացման մեջ մեծ դեր է խաղում սոցիալական գործոնը. սոցիալական եւ ֆինանսական խնդիրները, նրանց կարծիքով, նեւրոզների առաջացման գլխավոր պատճառներից են։ Հոգեթերապեւտի համոզմամբ, դա այնքան էլ այդպես չէ. իհարկե, սոցիալական գործոնը որոշակի դեր խաղում է, սակայն զարգացած երկրներում, որտեղ սոցիալական եւ ֆինանսական խնդիրներն անհամեմատ ավելի քիչ են, նեւրոզների վիճակագրությունը ոչ միայն չի զիջում զարգացող երկրներում առկա ցուցանիշներին, այլեւ նույնիսկ գերազանցում է դրանց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է