• Latest news

Կանանց խորհուրդ չի տրվում ողջ հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործել

18 սեպտեմբերի, 2014  22:38

Բրիստոլի համալսարանականները հղի կանանց կողմից ալկոհոլի դրվագային չարաշահման՝ երեխաների հոգեկան առողջության եւ առաջադիմության վրա ունեցած ազդեցությունն են ուսումնասիրել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երբեմն նույնիսկ մեկ գավաթ գինի խմելով՝ կանայք երեխայի մոտ հիպերակտիվության եւ ուշադրության պակասի առաջացման ռիսկի աճ կարող են խթանել, հաղորդում է Science Daily-ն:

Գիտական աշխատանքի շրջանակում 1991թ.-ի ապրիլ ամսից մինչ 1992թ. մայիս ամիսը հղիություն ունեցած ավելի քան 14 հազար կանանց վերագրվող տվյալներ են վերլուծվել: Ընդ որում, հետազոտությունը մինչ այժմ էլ շարունակվում է: Որպես ալկոհոլի դրվագային չարաշահում գիտնականները հետեւյալ ցուցանիշն են ընդունել՝ հղիության ընթացքում թեկուզ մեկ անգամ՝ մեկ օրվա ընթացքում ալկոհոլի առնվազն 4 միավորի ընդունում: Խոսքը մոտավորապես ստանդարտ չափերի՝ 2-ական գավաթ գինուն եւ գարեջրին է վերաբերում:

Կանանց բժշկական հետազոտությունը եւ հարցումը հղիության 18-րդ եւ 32-րդ շաբաթների ընթացքում է իրականացվել, այնուհետեւ էլ՝ երեխայի 5-րդ տարեդարձին: Իսկ վերջիններիս հոգեկան առողջության վիճակը եւ առաջադիմության մակարդակը 11 տարեկանում է ուսումնասիրվել՝ համաձայն ուսուցիչներից եւ ծնողներից ստացված վկայությունների:

Հետազոտությանն իրենց մասնակցությունը բերած կանանց քառորդ մասը հղիության ընթացքում ալկոհոլի դրվագային չարաշահման առնվազն մեկ դեպք է ունեցել: Ընդ որում, նրանց 50 տոկոսը հարցախույզին նախընթաց 1-2 ամիսների ընթացքում է ալկոհոլի առնվազն 4 միավոր ընդունել: Հղիության 18-րդ շաբաթվա ընթացքում «երբեմն» ալկոհոլին տրված կանանց մեծ մասը նույն ավանդույթին շարունակել է նաեւ 32-րդ շաբաթվա ընթացքում հետեւել: Մինչդեռ, համաձայն հետազոտության արդյունքների, նմանատիպ «ինքնապարգեւատրումները» երեխայի մոտ լուրջ բարդությունների առաջացման պատճառ կարող են դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել