• Latest news

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ. Էբոլան սպառնալիք է ներկայացնում՝ միջազգային խաղաղության համար

19 սեպտեմբերի, 2014  10:40

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել առ այն, որ Էբոլա հեմոռագիկ տենդի՝ Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում մոլեգնող համաճարակը սպառնալիք է ներկայացնում «միջազգային խաղաղության եւ անվտանգության համար»: «Ազատություն» ռադիոկոյանի հաղորդմամբ, փաստաթուղթը, մասնավորապես, համաճարակի դեմ պայքարին միտված առավել մեծ ջանքեր գործադրելու՝ միջազգային հանրությանն ուղղված կոչ է պարունակում:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նաեւ Էբոլա տենդի մահացու ազդեցությանը ենթարկված երկրների մեկուսացումը դադարեցնելու հորդոր է հղել:

Բանաձեւի հեղինակները խնդրում են «Էբոլա հեմոռագիկ տենդի համաճարակի բռնկման արդյունքում սահմանված տուրիստական եւ մուտքի սահմանափակումները չեղյալ հայտարարել, քանի որ դրանք վիրուսից տուժած երկրների հետագա մեկուսացմանն են նպաստում եւ նրանց՝ համաճարակի արձագանքմանն ուղղված ջանքերն ի չիք դարձնում», հաղորդում է Reuters գործակալությունը:

«Հեմոռագիկ տենդի տարածման մասշտաբներն ու վտանգի աստիճանը օպերատիվ եւ աննախադեպ միջազգային համագործակցություն են պահանջում», - անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Նա համաշխարհային կազմակերպության՝ Էբոլա վիրուսի համաճարակի դեմ պայքարին եւ դրա հետագա բռնկման կանխարգելմանը միտված հատուկ առաքելության ստեղծման մասին է հայտարարել: Ելույթ ունենալով անվտանգության խորհրդի նիստին, գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ առաքելությունն իր գործունեությունը ընթացիկ ամսվա վերջին օրերին է մեկնարկելու:

Բան Կի Մունի խոսքով, ՄԱԿ-ի՝ Էբոլա վիրուսի դեմ արտակարգ արձագանքման առաքելությունը «հինգ առաջնահերթ նպատակներ է հետապնդելու՝ դադարեցնել համաճարակը, բուժել վարակվածներին, հիմնական բուժծառայություններ ապահովել, կայունացնել իրավիճակը եւ հիվանդության հետագա բռնկումները կանխարգելել»:

Ինչպես կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել, առաքելության կենտրոնակայանը Գանայի մայրաքաղաք Աքրայում է գտնվելու:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից փոխանցված վերջին տվյալների համաձայն, Էբոլա վիրուսով հրահրվող հիվանդության զոհերի թիվը Արեւմտյան Աֆրիկայի երկրներում 2630-ի է հասել, վարակվածներինը՝ ավելի քան 5 հազար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել