• Latest news

Կոսմետիկան եւ օծանելիքը կարող են երեխաների մոտ ասթմայի առաջացո՞ւմ հրահրել

19 սեպտեմբերի, 2014  21:43

Նյու-Յորքում գործող Կոլումբիայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ կոսմետիկայի եւ օծանելիքի բաղադրության մեջ մտնող քիմիական նյութերը երեխաների մոտ բրոնխիալ ասթմայի՝ շնչուղիների բորբոքային հիվանդության առաջացման ռիսկի խթան կարող են հանդիսանալ:

Գիտնականների բացահայտմամբ, հղիության ընթացքում ֆտալատի բարձր բաղադրության ազդեցությանը ենթարկված երեխաների մոտ բրոնխիալ ասթմայի առաջացման ռիսկի՝ 78 տոկոսի չափով աճ է նկատվում: Ասել է, թե՝ քիմիական միացության՝ պտղի շնչուղիների վրա ազդեցության արդյունքում երեխաները հիվանդության նկատմամբ խոցելիության առավել բարձր մակարդակ են դրսեւորում:

Բրիտանական Daily Mail պարբերականի հաղորդմամբ, ուսումնասիրության շրջանակում Կոլումբիայի համալսարանականները 300 հղի կանանց մեզի հետազոտություն են նախաձեռնել՝ ֆտալատի երկու տիպերի՝ բութիլբենզիլֆտալատի եւ երկբութիլ ֆտալատի բաղադրությունը պարզելու նպատակով: Այնուհետեւ էլ, տարիներ անց, երեխաների 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ եւ 11-րդ տարեդարձին, հիշյալ կանայք հարցաշար լրացնելու առաջարկ են ստացել՝ երեխաների մոտ ասթմայի ախտանշանների առկայությունը պարզելու համար:

Environmental Health Perspectives ամսագրում հրապարակում գտած արդյունքների համաձայն, մեզի մեջ բութիլբենզիլֆտալատի ամենաբարձր բաղադրություն ունեցող կանանցից ծնված երեխաները բրոնխիալ ասթմայի առաջացման նկատմամբ 72 տոկոսի չափով բարձր հակում են դրսեւորել: Երկբութիլ ֆտալատի պարագայում մի փոքր ավելի վատթար իրադրություն է բացահայտվել. Ֆտալատի հիշյալ տիպի առկայությունը հղի կնոջ մեզի մեջ երեխաների մոտ ասթմայի առաջացման ռիսկի՝ 78 տոկոսի չափով ավելացման է հանգեցնում:

Երկար տարիներ ձգված հետազոտության արդյունքներն ուսումնասիրելով, գիտնականներն այն եզրահագնման են եկել, որ հղիության ընթացքում կանայք կոսմետիկայի, օծանելիքի եւ խիստ բուրավետ մաքրող միջոցների կիրառությունից հրաժարվելու անհրաժեշտություն ունեն:

“Այդ նյութերը (ֆտալատներ) լայն կիրառություն ունեն՝ արդյունաբերության մեջ, սակայն, որպես բաղադրիչ, միշտ չէ, որ հիշատակում են գտնում՝ ապրանքի պիտակին: Այդուհանդերձ, ընտանիքի անդամի մոտ ասթմայի առաջացման ռիսկի նվազեցմանը միտված մի քանի պարզագույն քայլեր գոյություն ունեն, որոնք հսկայական օգուտ կարող են տալ: Նախ՝ պլաստիկե տարաներից խուսափեք: Երբեք դրանցով ոչինչ մի տաքացրեք միկրոալիքային վառարանում: Մթերքն էլ սառնարանում ապակե տարաների մեջ պահեք: Արժե նաեւ ցանկացած բուրավետ միջոցների՝ կոսմետիկայի, օծանելիքի, օդը թարմացնող եւ մաքրող միջոցների կիրառությունը սահմանափակել», - ծնողներին խորհուրդ է տվել կրթօջախը ներկայացնող գիտնականներից մեկը՝ դոկտոր Ռոբին Ուայաթը (Robin Whyatt):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել