• Latest news

Առողջ մարդկանց 92 տոկոսի մոտ առնվազն մեկ վի՞րուս կարելի է գտնել

20 սեպտեմբերի, 2014  13:58

Վերջերս ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի մարդու միկրոբիոմի բաժնի պատվերով Սենթ Լյուիս քաղաքում գործող Վաշինգտոնի համալսարանին կից բժշկական դպրոցի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները, «մանրէների՝ մարդու առողջության եւ հիվանդությունների առաջացման շրջանակում ունեցած դերակատարումը նկարագրող տվյալների բազայի կատարելագործման նպատակով», հերթական՝ BMC Biology ամսագրում հրապարակում գտած հետազոտությունն են իրականացրել: Գիտական աշխատանքի արդյունքների համաձայն, մարդու մարմինն իսկական գանձարան է… վիրուսների համար:

Փորձագետների 18-42 տարեկան 102 մարդկանց՝ վիրուսների համար հինգ «ամենաբնակելի տարածքները»՝ քիթը, մաշկը, բերանի խոռոչը, հեշտոցը եւ կղանքն են ուսումնասիրել՝ պարզելու համար, որ յուրաքանչյուր մասնակցի մոտ միջինը 5,5 վիրուս կարելի է գտնել, հաղորդում է Medical Daily-ն:

Բացի այդ, հետազոտությամբ ապացուցվել է, որ կամավորների 92 տոկոսի ԴՆԹ-ում առնվազն մեկ վիրուս է առկա, իսկ որոշ մարդիկ էլ մինչեւ 15 հարուցիչ ունեն, ներառյալ հերպեսը (որոշ դեպքերում՝ ոչ սեռական ճանապարհով փոխանցված), պապիլոմա վիրուսը (բնակության գլխավոր վայրը՝ հեշտոց), սովորական մրսածությանն եւ թոքաբորքի առաջացում հրահրող ադենովիրուսը եւ բազմաթիվ այլ ինֆեկցիոն վիրուսներ (անելլովիրուս, պարովիրուս, ցիրկովիրուս): Ուսումնասիրության նպատակով ԴՆԹ-ի հերթականությունների հետազոտման՝ նոր, բարձր արդյունավետություն ունեցող եղանակ է գործարկվել:

«Մարդու օրգանիզմում առկա վիրուսների թիվն իսկապես տպավորել է մեզ: Դեռ պետք է հաշվի առնել, որ մարմնի ընդամենը հինգ հատվածներ ենք ուսումնասիրել, այնպես որ դրանց թիվը ողջ օրգանիզմում կարող է ավելի բարձր լինել», - նշել է հետազոտական խմբի ղեկավար, մանկաբույժ դոկտոր Քրիստին Վայլին:

Որքան էլ որ հետազոտության արդյունքները մտահոգիչ լինեն, դոկտոր Վայլիի գլխավորությամբ գործող փորձագետներին չի հաջողվել մասնակիցների մոտ որեւէ հիվանդության ախտանշան գտնել: Նրանց մեկնաբանմամբ, հիշյալ վիրուսները, որոնք, ամենայն հավանականությամբ, նախընթաց մի քանի տարիների ընթացքում են կամավորների օրգանիզմ անցել, լատենտային վիճակում են գտնվում:

Վիրուսաբան, մանկաբուժության պրոֆեսոր դոկտոր Գրեգորի Սթորչը համոզված է, որ հետազոտության արդյունքում ձեռք բերված տվյալները նոր լույս են սփռում վիրուսների՝ մարդու առողջության եւ հիվանդությունների առաջացման շրջանակում ունեցած դերակատարման վրա: «Անչափ կարեւոր է հասկանալ, թե որ դեպքում են մարդու օրգանիզմում առկա վիրուսները անվնաս գոյություն պահպանում, եւ որ պարագայում՝ բժշկական խնամք պահանջող հիվանդությունների առաջացման պատճառ դառնում: Այս պահին արդեն առավել հստակ պատկերացում ունենք, թե առողջ մարդկանց մոտ վիրուսների որ համայնքը կարող է օրգանիզմի անվնաս բնակիչը դառնալ», - նշել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել