• Latest news

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Orange–ի աջակցությամբ Սյունիքում անվճար բժշկական ծառայությունից օգտվել է 1500 մարդ

19 սեպտեմբերի, 2014  13:30

Ամփոփվել են Սյունիքի մարզում Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի համատեղ ծրագրի արդյունքները, որի շրջանակներում  մարզի բնակիչների համար անցկացվել են անվճար ակնային զննումներ, ինչպես նաեւ իրականացվել են բուժումներ եւ վիրահատություններ: Անվճար վիրահատություններն ու լազերային բուժումները մարզի բնակիչներին տրամադրվել են՝ հաշվի առնելով վերջիններիս սոցիալական կարգավիճակը:

Շուրջ 1 500 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն, աչքի շարժական հիվանդանոցում իրականացվել է 337 վիրահատություն: Ծրագրի շրջանակներում հոկտեմբեր ամսին մարզի ինը դպրոցներում կիրականացվեն ակնային զննումներ, ինչպես նաեւ անկային խնամքի հանրակրթական դասընթացներ երեխաների համար:

«Այս լայնամասշտաբ ծրագիրը, որն իրականացնում ենք մեր գործընկերների հետ միասին, հավանաբար Orange Հինադրամի իրականացված ամենատպավորիչ նախագծերից է, քանի որ այն շոշափելի կերպով բարելավում է հազարավոր մարդկանց կյանքը: Հպարտ ենք, որ 2011 թվականից ի վեր, երբ մենք սկսեցինք համագործակցությունը Հայկական ակնաբուժության ծրագրի հետ, ավելի քան 66 000 մարդ oգտվել է անվճար ակնաբուժական ծառայություններից: Պատրաստվում ենք շարունակել այս համագործակցությունը` ակնաբուժական ծառայությունները դարձնելով առավել հասանելի Հայաստանի մարզերի բնակիչներին», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Սա մեր վեցերորդ այցն է Սյունիք: Ուրախ ենք, որ այցելություններից երկուսն իրականացնում ենք Orange Հիմնադրամի հետ միասին: Մարզի բնակչությունն այդքան էլ մեծաքանակ չէ, սակայն կարեւորվում է ռազմավարական նշանակությունը եւ հեռավորությունը մայրաքաղաքից, որտեղ ակնային ծառայությունների հասանելիությունը ավելի մեծ է: Վերջինս շարունակում է խնդիր մնալ Սյունիքի  համար: Ուստի եւ իրականացված աշխատանքները հատկապես անհրաժեշտ էին մարզում ակնային խնդիրներ ունեցող սոցիալապես անապահով մարդկանց համար», - ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Orange Հիմնադրամի համատեղ 2014 թ. ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ Հայաստանի հինգ մարզերում նախատեսվում է հետազոտել 11 300 մեծահասակների եւ 4 600 երեխաների, տրամադրել շուրջ 2 000 ակնոց: Արդեն իրականացվել է այս տարվա ծրագրի Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի փուլերը: Շարժական հիվանդանոցում այս տարվա ընթացքում կիրականացվի ընդհանուր թվով 1 000-ից ավելի վիրահատություն եւ լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ մարզերի դպրոցներում կազմակերպվում են նաեւ ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:

Ծրագրի հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել Արմավիրի մարզում:

Սկսած 2011 թ.՝ ՀԱՆ-ի եւ Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ ավելի քան 66 000 հոգի (մոտ 54 000 մեծահասակներ եւ 12 000 երեխաներ) անցել են ակնային զննումներ, 8 487 բնակիչներ անցել են կրկնակի մանրամասն հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 5 044 վիրահատություն եւ լազերային բուժում, դուրս է գրվել 23 631 ակնոց: Ծրագիրը գործել է  Հայաստանի ինը մարզերում, որոնցից Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր իրականացվել են կրկնակի այցելություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է