• Latest news

«Անջելինայի էֆեկտը» կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությունների թվի կրկնապատկմա՞ն է հանգեցրել

19 սեպտեմբերի, 2014  19:36

«Անջելինայի էֆեկտ» բժշկական անվանումը ստացած գործոնի ազդեցությամբ Մեծ Բրիտանիայում իրականացվող՝ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականության ստուգմանը միտված գենետիկ հետազոտությունների թվի կրկնապատկում է գրանցվել: Խոսքը, բնականաբար, Անջելինա Ջոլիի մասին է, ով 2013թ.-ի մայիս ամսին խոստովանել էր, որ կրծագեղձի քաղցկեղից խուսափելու նպատակով կրկնակի մաստէկտոմիայի է ենթարկվել, հիշեցնում է The Guardian-ը:

Բանն այն է, որ աշխարհահռչակ դերասանուհու մոտ հետազոտությամբ BRCA1 գենի՝ հիվանդության առաջացմանը նշանակալի խթան հաղորդող մուտացիա էր հայտնաբերվել:

Բրիտանացի գիտնականները հայտարարության՝ երկրի բնակչուհիների վրա ունեցած ազդեցությունը բացահայտելու փորձ են արել: Մասնավորապես պարզվել է, որ միայն նախընթաց տարվա հունիս եւ հուլիս ամիսներին, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ, գենետիկ խորհրդատվություն եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացում հրահրող մուտացիաների ստուգմանը միտված հետազոտություն անցնելու ցանկություն հայտնած կանանց թվի 2,5 անգամ աճ է գրանցվել:

Օգոստոսից հոկտեմբեր ամիսներին գրանցված ցուցանիշները մի փոքր ավելի քիչ՝ կրկնակի անգամ են բարձր գտնվել:

Բժշկական օգնությանը դիմած կանանց մեծ մասը հիվանդության ընտանեկան պատմություն է ունեցել:

Մանչեսթեր քաղաքում գործող Սբ. Մարիամ հիվանդանոցի պրոֆեսոր, Genesis Breast Cancer Prevention բարեգործական ընկերության ներկայացուցիչ Գարեթ Էվանսը, ով նաեւ հիշյալ՝ Breast Cancer Research ամսագրում հրապարակում գտած հետազոտությունն է հեղինակել, համոզմունք ունի, թե Անջելինա Ջոլիի հայտարարությունն աննախադեպ ազդեցություն է թողել թագավորության բնակչուհիների վրա նրա գլամուրային եւ, միաժամանակ, ուժեղ կնոջ կերպարի շնորհիվ:

Դերասանուհու խոսքերը, փորձագետների համոզմամբ, փարատել են վախն ու կասկածը, թե վիրահատությունը կարող է սեռական ինքնության կորստի հանգեցնել, իսկ որոշ կանանց էլ՝ գենետիկ հետազոտության գաղափարը տվել:

BRCA1 եւ BRCA2 գեների մուտացիաները կրծագեղձի քաղցկեղի առաջացման դեպքերի հինգերորդ մասի մեղավորն են հանդիսանում: BRCA1-ի պարագայում կնոջ մոտ հիվանդության առաջացման ռիսկի՝60-90 տոկոսի չափով աճ է խթանվում: Իսկ դրա քույր գենի՝ BRCA2-ի հրահրմամբ ի հայտ եկած ցուցանիշը 45-85 տոկոս է կազմում: Հիշյալ երկու մուտացիաները նաեւ ձվարանների քաղցկեղի առաջացման մեղավորը կարող են դառնալ:

Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության կողմից մշակված կանոնակարգի համաձայն, BRCA հետազոտության են ցուցվում այն կանայք, որոնց մերձավոր ազգականներից որեւէ մեկի մոտ երկու մուտացիաներին մեկն է հայտնաբերվել կամ որոնք կրծքագեղձի առաջացման ընտանեկան պատմություն ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել