• Latest news

RadiaShield ընկերության վարտիքները նոութբուքից պաշտպանությո՞ւն կապահովեն

21 սեպտեմբերի, 2014  15:10

Վերջերս իրականացված մի շարք հետազոտությունների արդյունքում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ բջջային հեռախոսներից արձակվող ռադիացիան տղամարդու սերմնահեղուկի մեջ առկա սպերմատոզոիդներին զգալի վնաս կարող է պատճառել: Մասնավորապես, Քլիվլենդի կլինիկայի կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է. «Բջջային հեռախոսների օգտագործումը կարող է տղամարդու սերմնահեղուկին որակական վնաս պատճառել: Դրա մեջ առկա սպերմատոզոիդների քանակը, շարժունակությունը, կենսունակությունը եւ կազմաբանությունը մասամբ բջջային հեռախոսների օգտագործման տեւողությունից է կախված»: Ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու համար RadiaShield ընկերությունը ներկայացնող մասնագետները, Medical Daily-ի հաղորդմամբ, հատուկ վարտիք են մշակել, ինչն ամորձիները բջջային հեռախոսներից եւ նոութբուքերից արձակվող ռադիացիայից պաշտպանելու հնարավորություն է ընձեռում:

Ֆրանսիացի գիտնականները վերջերս պարզել են, որ 2005թ. դեկտեմբեր ամսից ի վեր միջին վիճակագրական 35-ամյա տղամարդու մոտ սպերմատոզոիդների քանակի նշանակալի կրճատում է գրանցվել (73,6 մլն-ից՝ 49,9 մլն): Եվ բոլորովին էլ զուգադիպություն չէ, որ խտության նմանատիպ անկումը բջջային հեռախոսների համատարած կիրառմամբ բնորոշվող տարիներին է նկատելի դարձել: 2008թ.-ին Քլիվլենդի կլինիկան ներկայացնող փորձագետների նախաձեռնությամբ իրականացված մեկ այլ հետազոտությամբ էլ պարզվել է, որ սպերտազոտոիդներին վնաս չպատճառելու համար հարկավոր է բջջային հեռախոսից առնվազն 2,5 սմ հեռավորության վրա գտնվել:

"Բջջային հեռախոսներից արձակվող ռադիացիան գոնադներին ջերմային էֆեկտ հաղորդելու՝ ամորձիների ջերմաստիճանը բարձրացնելու եւ սերմնահեղուկի բջիջների վրա բացասական ազդեցություն թողնելու սպառնալիք է պարունակում», - մեկնաբանել է հետազոտական խմբի ղեկավար, վերարտադրողական բժշկության կենտրոնի տնօրեն դոկտոր Աշոկ Ագարվալը:

Վերջերս իրականացված մեկ այլ հետազոտության շրջանակում Բնապահպանական աշխատանքային խմբի (Environmental Working Group - EWG) փորձագետները բջջային հեռախոսներից արձակվող ռադիացիայի ազդեցությամբ սերմնահեղուկի կառույցում տեղի ունեցող փոփոխությունների բացահայտմանը միտված 10 նախընթաց ուսումնասիրությունների արդյունքներն են վերլուծել՝ պարզելու համար, որ տաբատի գրպանում կամ գոտու վրա բջջային հեռախոս կրող մարդիկ՝ մարմնի այլ հատվածներում առկա գրպաններում կրողների հետ համեմատությամբ, 11 տոկոսի չափով քիչ սպերմատոզոիդներ են արտադրում (խոսքը բավարար շարժունակություն ունեցողների մասին է): Ընդ որում, հինգ օր շարունակ գոտու վրա բջջային հեռախոս կրելու արդյունքում կարելի է այդ նույն՝ շարժունակ սպերմատոզոիդների շուրջ 19 տոկոսը կորցնել: Զարմանալիորեն, բջջային հեռախոսով՝ օրական մեկ ժամից ավել տեւողությամբ խոսելու արդյունքում էլ բարձր շարժունակություն ունեցող սպերմատոզոիդների՝ 17 տոկոսի չափով կորուստ է սպառնում:

RadiaShield ընկերության կողմից թողարկման պատրաստ վարտիքները տղամարդու վերարտադրողական օրգանների նկատմամբ ռադիացիայի ազդեցությունը նվազեցնելու հնարավորություն են ընձեռում: Լաբորատոր փորձարկումների արդյունքում հաստատվել է, որ դրանք սպերմատոզոիդների քանակի պահպանման հարցում 99,9 տոկոս արդյունավետություն կարող են ապահովել: Նորահայտ՝ ընդամենը 49 ԱՄՆ դոլար արժողությամբ հագուստը հոկտեմբերի 15-ից է շուկա հանվելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել