• Latest news

Հատուկ ծրագրերից դուրս հաշմանդամություն ունեցող մարդկանց Հայաստանում դժվար է աշխատանք գտնել

20 սեպտեմբերի, 2014  11:40

Հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի տեղավորման հատուկ ծրագրերից դուրս Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց բավական դժվար է աշխատանք գտնել: Այս մասին ասել է «Save the children International» Հայաստանի LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին:

Հիշեցնենք, որ Հայաստանում 2012 թվականից գործող LIFE ծրագրի հիմնական նպատակն է օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթություն ստանալ եւ աշխատանք գտնել: Նման ծրագրերի շնորհիվ հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ իրոք նոր մասնագիտություններ են ձեռք բերում եւ սկսում են աշխատել՝ մասնավորապես՝ ՏՏ ոլորտում: Սակայն արդյո՞ք այս եւ այլ նմանատիպ ծրագրերի ավարտից հետո հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ կկարողանան շարունակել կրթություն ստանալ եւ հեշտությամբ աշխատանք գտնել:

Ջինա Սարգիզովայի խոսքով՝ նրանք աշխատում են ամեն ինչ այնպես անել, որ ծրագրի ավարտից հետո էլ երկրում շարունակեն գործել բոլոր այն բարեփոխումները, որոնք իր հետ բերել էր ծրագիրը: Հենց այդ իսկ պատճառով նմանատիպ ծրագրերն իրականացվում են պետական կառույցների հետ միասին եւ նրանց աջակցությամբ:

«Մեզ համար կարեւոր է ստեղծել մի նոր մոդել, որը հետագայում էլ կգործի: Ինչ վերաբերվում է մեր կողմից առաջարկվող ծառայություններին, դրանք արդեն իսկ մատուցվում են ծբաղվածության կոնտրոններում, որտեղ ունեն համապատասխան գիտելիքներ, համապատասխան ռեսուրսներ, եւ անկախ նրանից, կգործի թե չի գործի ծրագիրը, նույն ծառայությունները շարունակվելու են մատուցվել», - ասել է Ջինա Սարգիզովան:

Հայտնի չէ, թե հաշմանդամություն ունեցող մարդկանց որ տոկոսն է աշխատում, բայց, Ջինա Սարգիզովայի խոսքով, աշխատող մարդկանց մոտ 10 տոկոսը հաշմանդամություն ունի: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել