• Latest news

5 վարժություն՝ մարմինը ձեւափոխելու համար

21 սեպտեմբերի, 2014  12:26

Մարմինը ձեւափոխելու եւ ավելորդ քաշից ազատվելու համար միշտ չէ, որ անհրաժեշտ է մարզադահլիճ հաճախել. կան շատ վարժություններ, որոնք հնարավոր է կատարել ինքնուրույն՝ տանը կամ դրսում:

NEWS.am Medicine-ը խորհուրդ է տալիս շաբաթը 3 անգամ կատարել հետեւյալ վարժությունները.

1. Պարան ցատկել

Պարան ցատկելը շատ լավ վարժություն է, որը կարելի է կատարել գրեթե ամենուրեք. այն շատ հեշտ է եւ բացի պարանի առկայությունից ոչինչ չի պահանջում: Քչերը գիտեն դրա մասին, բայց պարան ցատկելիս շատ ավելի շատ կալորիաներ են այրվում, քան գրեթե բոլոր այլ վարժությունների ժամանակ: Բացի այդ, պարան ցատկելը մի շարք դրական զգացմունքներ եւ հիշողություններ կարթնացնի՝ հիշեցնելով Ձեզ Ձեր մանկությունը:

2. Կքանստումներ

Շատերը կարծում են, որ կքանստումները միայն ոտքերի մկաններն են ուժեղացնում, բայց իրականում այս վարժությունը օգտակար է ողջ մարմնի համար: Այն մասնավորապես օգտակար է նստակյաց կյանքով ապրող եւ ողջ օրը համակարգչի առաջ անցկացնող մարդկանց համար. մասնագետները նրանց խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ ընդհատել աշխատանքը եւ գոնե մի քանի կքանստում անել՝ դա կլավացնի արյան շրջանառությունը եւ կօգնի էլ ավելի արդյունավետ աշխատել: Մաքսիմալ քանակությամբ կալորիաներ այրելու համար կարելի է փորձել միավորել կքանստումները ցատկերի հետ:

3. «Ժիմ»

Ցավոք, քչերն են կարող անել այս հիանալի վարժությունը, որը օգտակար է ողջ մարմնի համար: «Ժիմի» շատ տարբերակներ կան, եւ յուրաքանչյուրը տարբեր մկաններ է զարգացնում: Իսկ եթե դժվարանում եք գետնից «ժիմ» անել, ուղղակի դրեք ծնկները գետնին. որոշ ժամանակ անց Ձեր ձեռքերը կպնդանան, եւ Դուք կկարողանաք արդեն նորմալ «ժիմ» անել:

4. Վազք

Վազքի՝ օրգանիզմի վրա դրական ազդեցության մասին բազմիցս է խոսվել. այն ոչ միայն օգնում է նիհարել, այլեւ օգտակար է առողջության համար: Սակայն հիշեք, որ մասնագետները խորհուրդ չեն տալիս վազել առավոտյան, քանի որ օրգանիզմը եւ սիրտը քնից հետո պատրաստ չեն նման փորձությունների; շատ ավելի լավ է վազել ցերեկը կամ երեկոյան:

5. Հեծանիվ քշել

Սա միակ վարժությունն է, որը բացի ցանկությունից մեկ այլ բան է պահանջում՝ հեծանիվ: Հեծանիվ քշելով կարող եք բազմաթիվ կալորիաներ այրել եւ գեղեցկացնել ու պնդացնել ոտքերը: Հեծանիվ քշելը նաեւ ձեւափոխում է ձեռքերը, պնդացնում է պարանոցի եւ մեջքի մկանները եւ օգնում է ավելորդ քաշից ազատվել: Ինչպես եւ վազքի դեպքում, արագ հեծանվավազքը ավելի նախընտների է երեկոյան ժամերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել