• Latest news

Էբոլան Հայաստան չի՞ կարող ներթափանցել

20 սեպտեմբերի, 2014  19:00

Կարո՞ղ է արդյոք էբոլան Հայաստան ներթափանցել: Բոլորին հուզող այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ է զրուցել:

Քանի որ վերջին տարիներին միգրացիայի ակտիվացում է նկատվում, եւ Աֆրիկյան երկրներում նաեւ հայաստանցի գործարարներ կան, վարակի՝ Հայաստան ներթափանցելու հավանականությունը նույնն է, ինչ բոլոր այլ երկրների համար: Սակայն, Արա Ասոյանի հավաստմամբ, իրականում քիչ հավանական է, որ վարակը Հայաստան կգա, իսկ դրա՝ այստեղ տարածվելու հավանականությունը գրեթե զրոյի է հավասար:

Բանն այն է, որ էբոլայի տարածմանը Աֆրիկյան երկրներում տիրող սովորույթներն ու հանդիսությունները, օրինակ, թաղման արարողությունն է նպաստվում, որը բավական երկարատեւ է եւ որի ընթացքում դիակը շրջում են ողջ գյուղով: Բացի այդ, վարակակիր կենդանիներին այդ երկրներում ուտում են, ինչը նույնպես նպաստավոր է՝ հիվանդության տարածման տեսանկյունից:

Քանի որ Հայաստանում, ինչպես եւ բազմաթիվ այլ երկրներում, վարակի տարածման այդ ռիսկային գործոնները բացակայում են, իսկ մարդիկ ավելի զգույշ են, հավանականությունը, որ էբոլան այստեղ կարող է տարածվել, բավականին ցածր է:

Բացի այդ, ինչպես Արա Ասոյանն է նշել, հիվանդության վարակելիության ինդեքսը իրականում նույնպես բավական ցածր է. փետրվարից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակամիջոցում գրանցվել է հիվանդության մոտ 5000 դեպք, մինչդեռ մի շարք այլ վարակներ, օրինակ, օդակաթիլային ճանապարհով տարածվող գրիպը, զգալիորեն ավելի շատ կտարածվեր:

Արա Ասոյանը հավաստում է, որ Հայաստանում ամեն դեպքում լուրջ քայլեր են ձեռնարկվում՝ վարակի մուտքը կանխարգելելու համար: Նա պատմել է նաեւ մի այսպիսի դեպքի մասին. Ռուսաստանի մի քաղաքացի, ով Հայաստան ժամանելուց առաջ Աֆրիկյան երկրներից մեկում էր եղել, սահմանին լուրջ հետազոտություններ էր անցել՝ մինչ հիվանդության առկայության հերքումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել