• Latest news

Ֆիզիկական վարժությունները քիմիաթերապիան ավելի արդյունավետ են դարձնում

20 սեպտեմբերի, 2014  15:16

Բժիշկներից շատերը քաղցկեղով տառապող հիվանդներին զուտ հոգեբանական նկատառումներով են ֆիզիկական վարժություններ նշանակում, մինչդեռ, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, քիմիաթերապիայի ընթացքում դրանք ուռուցքի չափերն էլ ավելի կրճառում ներուժ են դրսեւորում: «Նշանակում է՝ հիվանդները կարող են ավելի փոքր դեղաչափ ընդունել եւ ավելի քիչ կողմնակի ազդեցությունների ենթարկվել», - նշել է Փենսիլվանիայի համալսարանի դոցենտ, հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Ջոզեֆ Լիբոնատին:

Նրա գլխավորությամբ գործող փորձագետներն ի սկզբանե ֆիզիկական վարժությունների՝ քաղցկեղի՝ մի շարք օրգաններ՝ միզապարկը, լյարդը, թոքերը, շագանակագեղձն ու վահանաձեւ գեղձն ախտահարող տեսակների եւ լեյկոզի մի քանի տիպերի բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոցներից մեկի՝ դոքսորուբիցինի՝ սրտի առողջության հետ կապված կողմնակի ազդեցություններից պաշտպանունակությունը պարզելու նպատակ են հետապնդել: Բավականաչափ բարձր արդյունավետությամբ աչքի ընկնող դոքսորուբիվինը սրտի բջիջներին վնաս պատճառելու հատկություն ունի, ինչը երկարաժամկետ հատվածում կարող է սրտի կաթվածի առաջացման վտանգի հանգեցնել, հաղորդում է Medical Daily-ն:

Գիտնականները փորձարկումների համար չորս խմբերի բաժանված լաբորատոր մկներ են կիրառել: Բոլոր կրծողները փորձարկման մեկնարկին պարանոցի հատվածում մելանոմայի բջիջների ներարկում են ստացել, իսկ այնուհետեւ էլ խմբերից երկուսում ներառված կենդանիները՝ դոքսորուբիցինի չափաբաժիններ: Մյուս երկու խումբը կազմող մկներին ընդամենը պլացեբո է բաժին հասել: Հաջորդ փուլում գիտահետազոտական խմբի անդամները քիմիաթերապիայի ենթարկված եւ պլացեբո ընդունած մեկական խումբ կազմող կրծողների համար ֆիզիկական վարժությունների ռեժիմ են մշակել, ինչը շաբաթը 5 օր 45-ական րոպե տեւողությամբ քայլք էր ենթադրում: Մյուս երկու խմբերում ներառված կենդանիները հանգիստ վիճակում են մնացել: Հետազոտության մեկնարկին գիտնականները, դժբախտաբար, պարզել են, որ ֆիզիակական վարժությունները չեն կարող սրտի առողջ գործառույթները դոքսորուբիցինի բացասական ազդեցությունից պաշտպանել:

Այդուհանդերձ, փորձագետներին մեծ անակնկալ էր սպասվում: «Ուռուցքի վերաբերյալ ստացված տվյալներն ուսումնասիրելով՝ իսկապես ապշահար եղանք», - պատմել է դոկտոր Լիբոնատին: Գիտնականները պարզել են, որ քիմիաթերապիայի ընթացքում ֆիզիկական վարժություններ կատարած կենդանիների մոտ ուռուցքի նշանակալիորեն փոքր չափեր են նկատվում: «Մարդիկ չպետք է դեղ ընդունելուց հետո ամբողջ օրը նստած անցկացնեն: Սովորական շարժումներն անգամ կարող է դրա ճիշտ նյութափոխանակությանը նպաստել», - մեկնաբանել է հետազոտության հեղինակը: 

Դոկտոր Լիբոնատին մտադիր է հավելյալ ուսումնասիրություններ նախաձեռնել՝ ֆիզիկական վարժությունների շնորհիվ դոքսորուբիցինի ազդեցության աճի համար պատասխանատու մեխանիզմների մասին հստակ պատկերացում կազմելու համար: Թեեւ ենթադրություն կա, որ երեւույթի պատճառը պարզից էլ պարզ է. ընդամենը, արյան շրջանառության արագացման հաշվին, ուռուցքը սկսում է դեղամիջոցի ավելի մեծ չափաբաժիններ ստանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել