• Latest news

Գիտնականները կոֆեինի մահացու չափաբաժնի հաշվարկման եղանակ են առաջարկել

20 սեպտեմբերի, 2014  16:36

Գաղտնիք չէ, որ կոֆեինի մեծ չափաբաժինը մարդուն գերեզման կարող է հասցնել: Հենց այդ պատճառով էլ, սպառողների անվտանգությամբ առաջնորդվելով, Caffeine Informer ընկերության փորձագետները հատուկ հաշվիչ մեքենա են մշակել:

Սուրճի գլխավոր բաղադրիչը, խթանիչ լինելուց բացի, մի շարք այլ՝ օգտակար հատկություններ է ներկայացնում մարդու օրգանիզմի համար: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում վկայություններ են ստացվել առ այն, որ կոֆեինը կարող է Պարկինսոնի հիվանդության եւ նույնիսկ քաղցկեղի մի շարք տեսակների դեմ պրոֆիլակտիկ պայքարի միջոց ծառայել: Սակայն, ինչպես նորահայտ հաշվիչն է առաջարկում, 56,5 կգ կշիռ ունեցող մարդուն Red Bull-ի 106,64 ստանդարտ տարաները կարող են անմիջապես այն աշխարհ ուղարկել: Monster Energy Drink-ի պարագայում, եթե իսկապես ցանկանում եք կյանքի հետ հաշիվները մաքրել, 53,32 տարաներն են «բավական» են:  Իսկ ահա դասական Coca-Cola-ի դեպքում կարող եք չորս անգամ փոքր ծավալով «բավարարվել»:

Հիմա անվնաս չափաբաժիններին անդրադառնանք: Mayo կլինիկան ներկայացնող փորձագետների համոզմամբ, սեփական առողջությամբ մտահոգված չափահաս մարդն օրական միջինը 400 մգ կոֆեին կարող է սպառել, ինչն, ըստ էության, մի քանի բաժակ սուրճի կամ երկու շիշ էներգետիկ ըմպելիքի բաղադրությունն է կազմում: Փորձեք կրկնապատկել առաջարկվող չափաբաժինը եւ անմիջապես անքնության, նյարդային ու անհանգիստ վիճակի, դյուրագրգռության, ստամոքսի խանգարման, սրտի արագ աշխատանքի եւ մկանային ցնցումների «համը» կտեսնեք: Թեեւ ցնցումային նոպան ու մահվան ելքն էլ բացառված չեն, զգուշացնում է Medical Daily-ն:

Իսկ ահա երեխաները կոֆեինից ընհանրապես հեռու պետք է մնան:

Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ չափից շատ կոֆեին եք ընդունել: Երեւույթի առաջին նշանները ողջ մարմնով մեկ նկատվող ցնցումներն են, որոնք կարող են ճակատագրական հետեւանքների հանգեցնել: Խոսքն այն վիճակի մասին է, երբ մարդու կենտրոնական նյարդային համակարգն այլեւս գերխթանման՝ կոֆեինով թունավորման վիճակում է հայտնվում: Երբ օրգանիզմն ազդակ է հաղորդում, որ չափից շատ կոֆեին է ընդունել, եւ անմիջապես այն արտանետելու փորձեր են արվում, ինչպես որ ալկոհոլի պարագայում է նկատելի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել