• Latest news

Պատվաստանյութերը չեն կարող երեխաների մոտ էպիլեպտիկ նոպա առաջացնել

20 սեպտեմբերի, 2014  21:21

Հետազոտությամբ վկայություն է ձեռք բերվել առ այն, որ վակցինացիոն տարիքի երեխաների մոտ որոշ դեպքերում ի հայտ եկող ցնցումային նոպաների պատճառը ոչ թե պատվաստանյութերի ներարկումն է, այլ՝ երեխայի օրգանիզմում առկա գենետիկ եւ կառուցվածքային թերությունները: «Այս բացահայտումն անչափ մեծ կարեւորություն ունի, քանի որ կարող է վակցինացիոն ծրագրերի նկատմամբ անվերապահելի հավատ ներշնչել մարդկանց», - նշել են հետազոտության հեղինակները:

Մանկահասակ երեխաների գրեթե 5 տոկոսի մոտ բարձր ջերմությամբ եւ երբեմն էլ՝ գիտակցության կորստով ուղեկցվող ֆեբրիլային նոպաներ՝ սպազմներ եւ կցկտուր շարժումներ են նկատվում: Կարիք չկա նշել, թե երեւույթը որչափ անհանգստություն է պատճառում ծնողներին, որոնց մոտ, այդ ցնցումների՝ էպիլեպսիայի ախտանշաններին նմանության պատճառով, լուրջ մտահոգություններ են առաջանում: Ֆեբրիլային նոպաները, մեծ ի մասամբ, 6 ամսականից 5 տարեկան երեխաների մոտ են ի հայտ գալիս, ինչը վակցինացիոն տարիքի հետ է զուգադիպում: Հենց այդ պատճառով էլ պատվաստանյութերի դեմ ձեռնարկվող քարոզարշավների ուշադրության կենտրոնում ցնցումային նոպաներն են հայտնվել՝ այն մեկնաբանմամբ, թե դրանց առաջացման պատճառը հենց վակցինացիոն ծրագրերն են, որոնք ի վերջո կարող են էպիլեպսիայի եւ այլ հիվանդությունների առաջացման հանգեցնել, հաղորդում է Medical Daily-ն: 

2012թ.-ին Դանիայում կազմակերպված լայնածավալ հետազոտության արդյունքում պարզվել էր, որ 5 պատվաստանյութ ներառող միանգամյա վակցինացիայի ենթարկված երեխաների մոտ ֆեբրիլային նոպաների առաջացման 6 անգամ բարձր ռիսկ է գործում (չհաշված բարձր ջերմությունը, ինչը պատվաստանյութերի ներարկման ամենատարածված կողմնակի ազդեցություններից մեկն է համարվում): Թեւ դրանց կրկնման եւ էպիլեպսիայի վերածման հավանականությունը համապատասխանաբար խիստ ցածր եւ զրոյին հավասար է գնահատվել: Ավելին՝ հետազոտությանը մասնակից դարձած գրեթե 400 հազար երեխաներից 7811-ի մոտ ֆեբրիլային նոպան կյանքի առաջին մեկուկես տարիների ընթացքում է գրանցվել, մեծ ի մասամբ՝ տարատեսակ ինֆեկցիաների հրահրմամբ առաջացած բարձր ջերմության, եւ ոչ՝ վակցինացիոն ծրագրի հաշվին:

Ընթացիկ հետազոտության շրջանակում հոլանդացի գիտնականները կյանքի առաջին երկու տարիներին՝ 1997-ից 2006թթ.-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում, վակցինացիոն ներարկումից հետո նոպա ունեցած 990 երեխաների բժշկական տվյալներն են ուսումնասիրել՝ պարզելու համար, որ նրանցից ընդամենը 26-ի մոտ է կյանքի հետագա տարիներին էպիլեպսիա ախտորոշվել, որոնցից 15-ի պարագայում հիվանդության առաջացման պատճառը Դրավեթի համախտանիշն ու որոշ գենետիկ մուտացիաներ են եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել