• Latest news

Ինչպե՞ս են Աֆրիկայում աշխատող բժիշկները Էբոլայով վարակվում

22 սեպտեմբերի, 2014  14:27

Ինչպե՞ս են աֆրիկյան երկրներում աշխատող բժիշկներն ու բուժքույրերը Էբոլայով վարակվում: Չէ՞ որ հեմոռագիկ տենդից տուժած երկրներում բուժաշխատողները եւ այլ մասնագետները, որպես կանոն, պաշտպանող համազգեստ են կրում, ինչի մասին տարածաշրջանում արվող լուսանկարներն են վկայում: Մի՞թե հնարավոր է վարակվել՝ նույնիսկ այդպիսի համազգեստ կրելով: Աս հարցերը բոլորին են հուզում, եւ հենց դրանց շուրջ է NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ:

Մասնագետի խոսքով, բուժաշխատողները սերտ շփում են ունենում Էբոլայով հիվանդ մարդկանց հետ, այդ իսկ պատճառով նրանց վարակվելու հավականությունը բավականին մեծ է: Համազգեստն, իհարկե, կարող է պաշտպանել նրանց եւ պաշտպանում է, սակայն խնդիրն այն է, որ մասնագետները միշտ չէ, որ կրում են այն. երբեմն նրանք ստիպված են լինում առանց հատուկ համազգեստի աշխատել, երբեմն էլ պարզապես տեղյակ չեն լինում, որ էբոլայի հետ գործ ունեն, իսկ պաշտպանիչ համազգեստը սովորաբար կրում են միայն այն ժամանակ, երբ հստակ գիտեն, որ դիմացինը էբոլայով է հիվանդ:

Ի դեպ, Արա Ասոյանը նշել է նաեւ, որ պաշտպանիչ համազգեստներ առկա են նաեւ Հայաստանում, մասնավորապես՝ ինֆեկցիոն հիվանդանոցում: Այնպես որ, եթե հանկարծ ինչ-որ վտանգավոր վարակ հայտնվի, դրանք կպաշտպանեն բժիշկներին եւ կխոչընդոտեն վարակի տարածմանը:

Հիշեցնենք, որ Էբոլայի վարակը աֆրիկյան երկրներում ընթացիկ տարվա փետրվար ամսին է բռնկվել: Մինչ օրս վարակվել է 5300-ից ավելի մարդ, իսկ մահացածների թիվը, ըստ վերջին տվյալների, առնվազն 2600 է կազմում:

Հիշեցնենք նաեւ, որ Էբոլան մարդու օրգանիզմից արտազատվող հեղուկ զանգվածների կամ վարակված կենդանիների հետ անմիջական շփման արդյունքում է տարածվում, բայց ոչ՝ օդակաթիլային ճանապարհով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է