• Latest news

Անկողին մտնելուց առաջ բջջային հեռախոսով խոսելը անքնությո՞ւն է առաջացնում

22 սեպտեմբերի, 2014  23:42

Շվեդիայում գործող Կարոլինյան եւ Ուպսալյան համալսարանները, ինչպես նաեւ ԱՄՆ-ում գործող Ուեյնի համալսարանը ներկայացնող գիտնականները համատեղ հետազոտության արդյունքում պարզել են, որ անկողին մտնելուց առաջ բջջային հեռախոսով խոսելը կարող է անքնության պատճառ դառնալ:

Daily Mail-ի հաղորդմամբ, մեկուկես տարի տեւած հետազոտությանը 18-45 տարեկան 35 տղամարդիկ եւ 36 կանայք են մասնակցել: Կամավորները 884 մեգահերց հաճախականությամբ ճառագայթման են ենթարկվել, ինչը բջջային հեռախոսով խոսելիս սարքից արձակվող ալիքների մոտավոր բնորոշիչն է հանդիսանում:

Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ անկողին մտնելուց մեկ ժամ առաջ տեղի ունեցած խոսակցությունը կարող է քնի խորը փուլի վրա անդրադառնալ: Իսկ անքնությունն ինքնին ուշադրության թուլացման, ինչպես նաեւ դեպրեսիայի եւ միգրենի առաջացման խթանիչ է հանդիսանում:

Մասնագետները խոստովանում են, որ ներկայիս դրությամբ բջջային սարքավորումների՝ մարդու եւ նրա օրգանիզմի վրա ունեցած աղդեցության ողջ պատկերին դեռեւս չեն տիրապետում: Սակայն, որպես մասնակի տվյալ, կարելի է վստահաբար նշել, որ դրանք, անքնության միջոցով, կարող են մի շարք ընդհանուր հիվանդությունների հանգեցնել: Համենայն դեպս, ծնողներին խորհուրդ է տրվում բջջային հեռախոսները մանկահասակ երեխաներից հնարավորինս հեռու պահել: Երեխայի դեռեւս թույլ օրգանիզմը խիստ խոցելի է դրանցից արձակվող ճառագայթման նկատմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել