• Latest news

Անհասների ռետինոպաթիան եւ Հայաստանը

22 սեպտեմբերի, 2014  17:49

Անհասների ռետինոպաթիան բոլոր երկրներում էլ տարածված բնույթ է կրում, սակայն Հայաստանում համեմատաբար ավելի մեծ տարածում ունի։ Այս մասին լրագրողներին Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանն է հայտնել։

Մասնագետի մեկնաբանմամբ, Հայաստանում հիվանդության տարածվածության առավել բարձր մարդարդակի պատճառը թերեւս այն է, որ այլ երկրներում բավականին շուտ են գիտակցել, որ վաղաժամ ծնված երեխաների համար գործարկվող ինկուբատորներում առկա թթվածնի քանակի եւ անհասների ռետինոպաթիայի առաջացման միջեւ կապ կարող է լինել։ Հայաստանում, հավանաբար, այդ կապին մեծ ուշադրություն չէին հատկացնում։ Որպես հետեւանք՝ Հայաստանում ամեն տարի մոտ 60-100 անհաս ծնված երեխա կուրանում էր՝ ընդ որում, այդ կուրությունը չի բուժվում, եւ երեխան նույնիսկ լույսը մթից չի կարողանում տարբերել։

Այդ իսկ պատճառով, Ռոջեր Օհանեսյանի կարծիքով, «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» բացումը Հայաստանում այդքան կարեւոր է՝ այն հնարավորություն կտա վիրահատել անհաս ծնված եւ ռիսկի խմբում գտնվող երեխաների աչքերը ու կանխարգելել հետագա կուրությունը։

Ինչպես նշել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նախագահ Ռազմիկ Աբրահամյանը, այս կենտրոնը եզակի է՝ տարածաշրջանում այսպիսի կենտրոն այլեւս չկա, այսպիսով, այն ոչ միայն հայերին է ծառայելու, այլեւ հարեւան հանրապետություններին։

Ի դեպ, ինչպես նշել են Ռազմիկ Աբրահամյանը եւ ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, Հայաստանում մոտ ապագայում անհաս նորածինների խնամքին եւ զարգացմանը նվիրված այլ ծրագրեր էլ են նախատեսվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել