• Latest news

Գիտնականները բարեհաջող ամուսնության 6 նախապայման են առաջարկել

28 սեպտեմբերի, 2014  19:41

Եվ այսպես՝ մի գեղեցիկ օր ծնկի եք գալիս Ձեր սրտի տիրուհու առաջ եւ մատանի մեկնելով՝ նրա ձեռքը խնդրում: Հետո էլ, արդեն հարսանեկան զգեստով, «մինչ մահը կբաժանի մեզ» հանդիսավոր երդումը տալիս: Նման պահերին քչերի մտքով է անցնում, որ րոպեներ անց կայանալիք ամուսնությունը կարող է բոլորովին էլ բարեհաջող ընթացք չունենալ եւ, հակառակ խոստման, «մինչ մահը» չձգվել: Միացյալ Նահանգներում, օրինակ, ամուսնալուծություններին 50 տոկոս բաժին է հասնում: Ուրեմն ի՞նչ անել՝ քայքայման վտանգից զերծ ամուսնություն ապահովելու համար: Medical Daily-ի հավաստիացմամբ, գիտնականները խնդրով մտահոգվողներին 6 նախապայման են առաջարկում.

1. Ներքին ձայնին վստահեք

2013թ.-ին իրականացված եւ Science ամսագրում հրապարակում գտած հետազոտության արդյունքների համաձայն, ներքին ձայնը կարող է վստահաբար կանխատեսել, թե արդյոք նորապսակ զույգը երջանիկ կյանք է ունենալու:

2. Դրական զուգընկեր փնտրեք

2014թ.-ին իրականացված մեկ այլ հետազոտությամբ վկայություններ են ստացվել առ այն, որ զուգընկերոջ դրական աշխարհայացքը դրական է անդրադառնում ամուսնության որակի վրա: Սակայն, ցավոք սրտի, ասվածը միայն կանանց է վերաբերվում: Journal of Marriage and Family ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, ամուսնու բնավորության գծերը կարող են վճռորոշ դերակատարում ունենալ՝ ամուսնության երկարատեւության հարցում: Բացի այդ էլ, տղամարդու առողջական վիճակը եւս տասնամյակներով թրծված ամուսնության գրավական է համարվում: Մինչ այդ, կնոջ՝ կյանքի նկատմամբ դրական աշխարհայացքը եւ առողջությունը հետերոսեռական զույգերի ամուսնական կյանքում գրեթե ոչինչ չեն որոշում: Հետազոտությանը 63-90 տարեկան, միջինը 39 տարի տեւողությամբ ամուսնական կյանք վարած զույգեր են մասնակցել:

3. Դպրոցից կամ աշխատավայրից ծանոթ մեկի հետ ամուսնացեք

Խոսքն այս անգամ 2011թ.-ին՝ eHarmony ծանոթությունների կայքի այցելուների շրջանում իրականացված օնլայն հետազոտության արդյունքներին է վերաբերում, համաձայն որոնց դպրոցում ծանոթացած զույգերի ամուսնության քայքայման հավանականությունը, միջին վիճակագրական տվյալների հետ համեմատությամբ, 41 տոկոսի չափով ցածր է կազմում, իսկ ահա սրճարանում ծանոթացածների պարագայում՝ 24 տոկոսի չափով բարձր:

4. Ազատական եղեք

Պարզվում է՝ քաղաքական հայացքները եւս կարող են ամուսնության բարեհաջող ընթացքի վրա անդրադառնալ: Թեկուզ եւ ակնկալվում էր, որ ամուսնալուծությունների բաժինը պետք է հատկապես ԱՄՆ՝ պահպանողական բնակչությամբ աչքի ընկնող բնակիչների շրջանում ցածր լիներ, 2009թ.-ին իրականացված հետազոտությամբ ճիշտ հակառակն է պարզվել:

5. Կենցաղային պարտականությունները կիսեք

Կենցաղային պարտականությունները կիսող զույգերին առավել կայուն ամուսնական կյանք է սպասվում: 2010թ.-ին վերագրվող հետազոտության արդյունքները զգուշացնում են, որ խոսքը բոլոր պարտականություններին է վերաբերում, եւ ոչ՝ միայն մաքրությանը:

6. Կինոթատրոն գնացեք

Երբ զույգերը հավասարապես են «տան գործերը» կիսում, կինը կարող է մի փոքր թեթեւացած շունչ քաշել եւ ամուսնու հետ կինոթատրոն գնալու ժամանակ գտնել: 2014թ.-ին Journal of Consulting and Clinical Psychology ամսագրում հրապարակում գտած հետազոտական տվյալների համաձայն, ֆիլմերի դիտումը եւ գլխավոր հերոսների վարքագծի քննարկումը զարմանալիորեն կարող են ամուսնալուծության ռիսկի կիսով չափ կրճատման հանգեցնել:

Ամենակարեւորը՝ հիշեք՝ հաղորդակցումը ցանկացած հարաբերության բարեհաջող ընթացիկ գլխավոր գրավականներից մեկն է հանդիսանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել