• Latest news

Ազատ կամք գոյություն ունի, թեեւ ուղեղն էլ նախօրոք գիտի, թե ինչ ենք անելու

22 սեպտեմբերի, 2014  22:38

Գիտնականները վաղուց արդեն կատաղի պայքար են մղում այն տեսության դեմ, թե իբր ազատ կամքն ընդամենը պատրանք է, եւ որեւէ վարքագիծ դրսեւորելուց դեռ բավական ժամանակ առաջ մեր ուղեղն է որոշում, թե ինչն ինչպես է լինելու: Այդուհանդերձ, ԱՄՆ Ջեորջիա նահանգում գործող պետական համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներին հաջողվել է նոր լույս սփռել հարցի շուրջ, ինչը հետաքրքիր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Գիտական աշխատանքի արդյունքները, Medical Daily-ի փոխանցմամբ, Cognition ամսագրում են հրապարակում գտել:

Համալսարանականների համոզմամբ, եթե հավատալու լինենք, թե կյանքում ոչինչ մեր վերահսկողության տակ չէ, բարոյական պատասխանատվության հարցն էլ կարող է կասկածի տակ առնվել: Օրինակ՝ եթե հավատայինք, որ ամեն ինչ ճակատագրի, կամ, ինչպես տվյալ դեպքում է նշվում, ուղեղի ձեռքում է, միգուցե չփորձեինք էլ այն կանոններով առաջնորդվել, որոնք մեր վարքագծի հիմքն են հանդիսանում: «Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ երբ մարդ արարածը ազատ կամքին սպառնացող վտանգ է տեսնում, անմիջապես սկսում է բնավորության բոլորովին այլ գծեր դրսեւորել», - նշել է Յեյլի համալսարանը ներկայացնող փիլիսոփա, մարդու՝ ազատ կամքի գաղափարի նկատմամբ վերաբերմունքի շուրջ մի շարք հետազոտությունների հեղինակ Ջոշուա Նոբը:

Հետազոտության հիմքում «վիլյուզիոնիզմի» գաղափարն է, համաձայն որի մարդը կարող է հերքել իր ազատ կամքի կարողությունը, եթե սկսում է ուղեղի՝ ամեն ինչ որոշելու ունակությանը հավատալ: Ջեորջիայի համալսարանի գիտաշխատող, փորձարարական փիլիսոփա Էդի Նամիասը, գործընկերների հետ միասին, նաեւ նյարդաբան եւ փիլիսոփա Սեմ Հարիսի կողմից առաջ քաշված դետերմինիզմի գաղափարն է փորձարկել՝ 278 մասնակիցների շրջանում: Վերջիններիս ֆուտուրիստական պատմություն է ներկայացվել մի կնոջ մասին, ով ուղեղը վերլուծող եւ իր բոլոր գործողությունները (նույնիսկ այն, թե ինչպես է քվեարկելու) 100 տոկոս ճշտությամբ կանխատեսող հատուկ գլխարկ է կրում:

Հիմք ընդունելով այն, որ մարդիկ, երբ դադարում են հավատալ, թե ազատ կամքի ունակություն ունեն, սկսում են մյուսներին խաբելու եւ այլոց խաբեություններն անպատիժ թողնելու հակում դրսեւորել, գիտահետազոտական խմբի անդամները հարցաշար են կազմել մասնակիցների համար, որի արդյունքների վերլուծությունը հաստատել է գաղափարը, թե ազատ կամքի գոյության վերաբերյալ մարդու գիտակցական վերլուծությունը կարող է բնավորության կտրուկ փոփոխությունների հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է