• Latest news

Այսօր կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

23 սեպտեմբերի, 2014  10:45

Սեպտեմբերի 23-ին ողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է նշվում:

Կրծքագեղձի քաղցկեղը աշխարհի բոլոր՝ նույնիսկ ամենազագացած երկրներում քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է հանդիսանում: Հայաստանում այն նույնպես ամենատարածվածն է. միայն 2013 թվականին մեր երկրում հիվանդությամբ ախտորոշման 1086 նոր դեպք է գրանցվել:

Ինչու՞ եւ որտեղի՞ց է առաջանում քաղցկեղը

Ցավոք, այս հարցի պատասխանը դեռեւս ոչ ոք չգիտի: Մասնագետները միայն մի շարք ռիսկային գործոններ են նշում, որոնք մեծացնում են ուռուցքների առաջացման հավականությունը. դրանց թվում են ծխելը, պահածոյացված սննդամթերքներ օգտագործելը, ճարպակալումը եւ գենետիտկական հակումը: Վերջերս մասնագետները հայտնաբերել են, որ շաքարը եւս կարող է բացասաբար ազդել կրծքագեղձի առողջության վրա: Մասնագետները նաեւ մեկ այլ՝ շատ կարեւոր ռիսկային գործոնի  են առանձնակի ուշադրություն դարձնում. ուշ տարիքում երեխա ունեցող կանայք առավել խոցելի են կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ:

Ինչպե՞ս կարելի է կրծքի քաղցկեղի առաջացումը կանխարգելել

Ցանկացած օնկոլոգիական հիվանդություն կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին առողջ ապրելակերպ վարել՝ չծխել, ճիշտ սնվել եւ ալկոհոլը չչարաշահել: Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս բացարձակ մթության մեջ քնել, քանի որ գիշերվա մթին օրգանիզմում արտադրվող հորմոնները կարող են ուռուցքների առաջացումը կանխել:

Ի դեպ, կրծկալ կրելու եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջեւ կապը ապացուցված չէ. բազմաթիվ մասնագետներ պնդում են, թե կրծկալը վտանգավոր է կրծքագեղձի առողջության համար եւ կարող է քաղցկեղ առաջացնել, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նման կապ, ամենայն հավականությամբ, գոյություն չունի:

Եթե ընտանեկան անամնեզում կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր կան, մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ մամոգրաֆիայի միջոցով կրծքագեղձերը հետազոտել. հիվանդության վաղ հայտնաբերումը այն բարեհաջող լուծելու հավականության աճի կհանգեցնի: Ի դեպ, նույնիսկ տարեց կանայք ժամանակ առ ժամանակ մամոգրաֆիայի ենթարկվելու կարիք ունեն:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժումը եւ Հայաստանը

Հայաստանում օնկոլոգիական հիվանդություններից մահացության մակարդակը բավականին բարձր է, սակայն խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է՝ այն քննարկելու եւ լուծելու համար մի շարք գիտաժողովներ են կազմակերպվում: Որոշ օտարերկրյա մասնագետներ կարծում են, որ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը բավականին ագրեսիվորեն ու արդյունավետ է բուժվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել