• Latest news

Այս պահին ընթանում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» առաջին վիրահատությունը (ֆոտո)

23 սեպտեմբերի, 2014  15:50

Հենց այս պահին նորաբաց «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում» առաջին փոքրիկին են վիրահատում. ռուսաստանցի երեխան անհասների ռետինոպաթիայով է տառապում, եւ նրան սպառնացող կուրությունը ընթացիկ վիրաբուժական միջամտության շնորհիվ կարող է կանխարգելվել: 

Վիրահատությունն իրականացնում են վիրաբույժներ Սուի Չեն Վոնգը (Լոնդոն) եւ Ալեք Հովհաննիսյանը (Հայաստան), իսկ օնլայն ռեժիմով նրանց հետեւում եւ խորհուրդներ են տալիս Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին, ՀԱՆ հիմնադիր եւ նախագահ Ռոջեր Օհանեսյանը եւ ՀՀ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, ովքեր այս պահին մասնակցում են 13-րդ Միջազգային ակնաբուժական համաժողովին: 

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին է նշել, նման վիրահատությունները սովորաբար 2-4 ժամ են տեւում:

Այս պահին, Թոմաս Լիի խոսքով, ամեն ինչ շատ լավ է ընթանում. բժիշկները մեծ զգուշությամբ են աշխատում:

Այն, թե որքան արդյունավետ էր վիրահատությունը եւ կկարողանա արդյոք փոքրիկը տեսնել, մի քանի ամիս անց պարզ կդառնա:

Հիշեցնենք, որ Երեւանում սեպտեմբերի 22-ին բացվել է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը»՝ Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածքում: Կենտրոնը զինված է աշխարհում եզակի վիրահատարանով, որտեղ հնարավոր է ժամկետից շուտ ծնված երեխաների կուրացումը կանխարգելող վիրահատություններ իրականացնել:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է