• Latest news

Առաջիկա 6 շաբաթների ընթացքում Էբոլայով վարակված աֆրիկացիների թիվը 20 հազարի կարող է հասնել

23 սեպտեմբերի, 2014  17:04

Գիտնականների գնահատմամբ, խիստ վերահսկողության միջոցառումների չիրականացնելու դեպքում մինչ ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա կեսերը Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված աֆրիկացիների թիվը կարող է 20 հազարի նշաձողը հատել:

Համաձայն Reuters գործակալությունից ստացված տեղեկությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ Լոնդոնի Կայսերական քոլեջը ներկայացնող փորձագետները մի փոքր ավելի վաղ հայտարարել են, թե մահացու վտանգավոր վիրուսով վարակված հիվանդների չմեկուսացնելու դեպքում համաճարակի էքսպոնենցիալ տարածում կարող է խթանվել:

Ընդամենը մեկ ամիս առաջ ԱՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել առ այն, որ վիրուսով վարակվածների թիվը առաջիկա 6 ամիսներին կարող է 20 հազարի հասնել: ՄԱԿ-ի տվյալներով, ներկայիս դրությամբ վարակման դեպքերի թիվը 5864 է կազմում, որից 2811-ը՝ մահացու ելքով:

ԱՀԿ-ի ռազմավարությունների գծով տնօրեն դոկտոր Քրիստոֆեր Դայի (Dr. Christopher Dye) հայտարարել է, թե ակնկալվող վարակման դեպքերի թվից 10 հազարը Լիբերիային են բաժին հասնելու, 5 հազարը՝ Սիերա-Լեոնեին եւ գրեթե 6 հազարը՝ Գվինեային՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ բերված վիճակագրությունը ինֆեկցիոն խիստ վերահսկողության բացակայության պայմաններում է հնարավոր:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ, մասնավորապես, նշվում էր, որ 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափով բյուջեի շրջանակում հիվանդության դեմ պայքարի հատուկ առաքելություն է գործի դրվելու եւ, վերահսկողության՝ առավելագույն արդյունավետություն ներկայացնող միջոցառումների գործարկման պարագայում Էբոլան կարող է մարդկության պատմության գիրկը անցնել: «Սակայն եթե ինֆեկցիայի նկատմամբ վերահսկողությանը միտված ջանքերը սոսկ մասնակիորեն հաջողությամբ պսակվեն, վիրուսը կարող է «Արեւմտյան Աֆրիկայի կյանքի անբաժանելի մասը դառնալ», - նշել է դոկտոր Քրիստոֆեր Դայը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել