• Latest news

Երիտասարդը նիհարել է 51 կգ-ով՝ հավանած աղջկան դուր գալու համար

23 սեպտեմբերի, 2014  18:29

23-ամյա Ջեյք Գոլդինգը նիհարել է 51 կգ-ով՝ իր հավանած աղջկան՝ Կլարիսային դուր գալու համար:

Երիտասարդները ծանոթացել էին համացանցում եւ երկար ժամանակ շփվում էին վիդեո-չատով; Ջեյքը այդ ժամանակ 146 կգ էր եւ շատ էր ամաչում իր արտաքինից, այդ իսկ պատճառով, միշտ այնպես էր անում, որ չատի պատուհանում միայն նրա դեմքը երեւար, բայց ոչ՝ մարմինը:

Իսկ երբ նա հասկացավ, որ շատ է հավանում Կլարիսային եւ ցանկանում է հանդիպել նրան, որոշեց առաջին հերթին ազատվել ավելորդ քաշից, որը նրան դեռ շատ վաղ հասակից էր խանգարում: Քանի որ Կլարիսան Նյու-Յորքում էր բնակվում, իսկ Ջեյքը՝ բրիտանական Լեստեր քաղաքում, հանդիպումը հնարավոր դարձավ հետաձգել, եւ Ջեյքը ժամանակ շահեց՝ իր նիհարելու երազանքը իրականացնելու համար: Նա սկսեց առողջ ապրելակերպ վարել, քաղցրավենիքը փոխարինեց առողջ սնունդով եւ սկսեց շաբաթը 5 օր մարզասրահ հաճախել:

51 կգ-ով նիհարելուց հետո Ջեյքը վերջապես հանդիպեց Կլարիսային եւ առաջին անգամ համբուրեց նրան: Երիտասարդները մեկ շաբաթ անցկացրեցին Փարիզում, եւ դա, Ջեյքի խոսքով, իր կյանքի լավագույն շաբաթն էր:

«Կլարիսան ասես հենց ինձ համար ստեղծված լինի, եւ ես գիտեմ, որ մեկ օր մենք ամուսնանալու ենք», - ասել է Ջեյքը Dailymail.co.uk-ին:

Այժմ Ջեյքը 95 կգ է: Նա մարզասրահ է հաճախում շաբաթը երկու օր եւ հույս ունի գումար գտնել՝ որովայնից ավելորդ մաշկը հեռացնելու վիրահատության ենթարկվելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել