• Latest news

Հակաօքսիդանտներ պարունակող լավագույն մթերքները

23 սեպտեմբերի, 2014  20:43

Քանի որ այսօր կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, NEWS.am Medicine-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հակաօքսիդանտներ պարունակող լավագույն մթերքները:

Ի՞նչ են իրենցից ներկայացնում հակաօքսիդանտները:

Սթրեսների, շրջակա միջավայրի ազդեցության եւ նյութափոխանակության խանգարումների պատճառով մեր օրգանիզմում ազատ ռադիկալներ են գոյանում, որոնք վնասում են առողջ բջիջներին եւ կարող են մի շարք հիվանդություններ եւ նույնիսկ ուռուցքներ առաջացնել: Հակաօքսիդանտները օգտակար նյութեր են, որոնք ոչնչացնում են ազատ ռադիկալները՝ պաշտպանելով առողջ բջիջները եւ կանխարգելելով քաղցկեղների եւ այլ հիվանդությունների առաջացումը:

Ո՞ր մթերքներն են հակաօքսիդանտներով հարուստ:

Մասնագետները միակարծիք չեն այն հարցի շուրջ, թե որ մթերքներն են ամենից հարուստ հակաօքսիդանտներով, սակայն շատերը համաձայն են, որ հետեւյալ մթերքները պարունակում են հակաօքսիդանտներ եւ միանշանակ շատ օգտակար են.

Հատապտուղներ. հապալաս, ազնվամորի, ելակ, լոռամիրգ;

Մրգեր. խնձոր, տանձ, բալ, կեռաս, սալոր, արքայախնձոր, կիվի;

Բանջարեղեն. սպանախ, լոլիկ, գետնախնձոր, կաղամբ, բրյուսելյան կաղամբ, կարտոֆիլ, նեխուր, սոխ եւ կարմիր պղպեղ;

Լոբի. փոքր կարմիր լոբի, սեւ լոբի, ոսպ;

Խմիչքներ. կանաչ թեյ, թարմ մրգային հյութեր;

Ընկույզ. պեկան ընկույզներ, պիստակներ, պնդուկ, նուշ, ընկույզ;

Համեմունքներ. մեխակ, դարչին, աղացած կոճապղպեղ, քրքում, չորացրած մաղադանոս;

Հացահատիկներ. վարսակի ալյուր, գարի, հնդկացորեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է