• Latest news

Փոքր չափերի պահպանակները Ուգանդայի բնակիչների մահվան պատճա՞ռ են դառնում

23 սեպտեմբերի, 2014  22:49

Ուգանդայում վաճառվող պահպանակները փոքր են՝ երկրի բնակչության մեծ մասի համար: Վերջերս թեմայի շուրջ մի շարք հայտարարություններ են հնչեցվել՝ երկրով մեկ շրջագայող քաղաքական գործիչների կողմից, որոնց շեշտել են, թե խոսքը բոլորովին էլ «ազգային հպարտության» մասին չէ, այլ՝ միանգամայն մտահոգիչ հանգամանքի:

«Ուգանդացիները, հատկապես մի շարք մարզերի բնակիչներ, չափազանց փոքր եւ պատռվող պահպանակներից են բողոքում: Դա վկայությունն է այն բանի, որ բնակչության գերակշիռ մասն ի վիճակի չէ ՁԻԱՀ-ից պաշտպանություն գտնել:», - հայտարարել է պատգամավոր, խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թոմ Ազան:

Մինչ այդ, երկրում հիվանդության զոհերի թիվը տարեկան շուրջ 80 հազար է կազմում, հիշեցնում է NY Daily News-ը:

Պատգամավորները արտադրող եւ դիստրիբուցիայով զբաղվող ընկերություններին Ուգանդայի բնակչությանը առավել մեծ չափերի եւ մեծ քանակի պահպանակներով ապահովելու պահանջ են ներկայացրել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել