• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղը նաեւ իրանի շրջագծից է կախված. նոր մանրամասներ՝ հիվանդության մասին

27 սեպտեմբերի, 2014  10:44

Որքան էլ լայն պատկերացում ունեն գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի մասին՝ հիվանդության կանխարգելման որեւէ եղանակ դեռեւս չի հայտնաբերվել: Օնկոլոգների ամերիկյան ասոցիացիայի գնահատմամբ, «կենսակերպին առնչվող որոշ գործոններ՝ ալկոհոլի օգտագործման մակարդակը, կրծքով կերակրումը, ֆիզիկական ակտիվությունը եւ սննդակարգը կարող են վճռորոշ նշանակություն ունենալ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հարցում: Medical Daily-ի հաղորդմամբ, BMJ Open ամսագրում վերջերս հրապարակված հետազոտական տվյալները նոր մանրամասներ են առաջարկում՝ հիվանդության մասին:

Գիտնականները Անգլիայում ձվարանի քաղցկեղի վաղ ախտորոշման նպատակով առաջարկվող բժշկական հետազոտությունների արդյունավետության մակարդակի բացահայտմանը միտված սքրինինգային ծրագրի գրեթե 93 հազար՝ նվազագույնը 50 տարեկան, հետդաշտանադադարային փուլում գտնվող մասնակիցների վերաբերյալ հավաքագրված տվյալներն են ուսումնասիրել: Բացի այդ, նշվում է, որ փորձագետների ուշադրության կենտրոնում հայտնված կանանց մոտ նախընթաց հետազոտության ողջ ընթացքում՝ 2005-ից 2010թթ.-ին, կրծքագեղձի քաղցկեղ չի հայտնաբերվել: Նրանք մանրամասն տվյալներ են հաղորդել իրենց առողջության (վերարտադրողական գործառույթներ եւ պտղաբերություն), հասակի, քաշի (մարմնի զանգվածի ինդեքս), կրծագեղձի եւ ձվարանի քաղցկեղի ընտանեկան պատմության, օգտագործվող հակաբեղմնավորիչների եւ, որքան էլ որ տարօրինակ հնչի, կիսաշրջազգեստի չափի մասին:

Հետազոտության ողջ ընթացքում գիտնականները, գլխավորապես առողջական եւ կենսակերպին առնչվող հարցերն ուշադրության տակ պահելով, պարբերաբար թարմացումներ են կատարել մասնակիցների վերաբերյալ հավաքագրված տվյալների բազայում: Արդյունքում պարզվել է, որ «հետդաշտանադադարային փուլում գտնվող կանանց մոտ միավոր ժամանակահատվածում (10 տարի) կիսաշրջազգեստի չափի մեկ միավորով ավելացումը կրծագեղձի քաղցկեղի առաջացման 33 տոկոսի չափով բարձր ռիսկի է հանգեցնում, իսկ երկու միավորով ավելացումը՝ 77 տոկոսով բարձր»: Ինչը նշանակում է, որ կիսաշրջազգեստի չափը հիվանդության՝ նույնիսկ ծխելու սովորությունից եւ ալկոհոլի օգտագործման մակարդակից էլ առավել ազդեցիկ գործոն է հանդիսանում:

«Մենք համոզիչ փաստարկներ ունենք առ այն, որ մարմնի հավելյալ քաշը, ինչը գլխավորապես ճարպակալման արտացոլանքն է, կարող է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի հանգեցնել: Որքանով տեղյակ ենք՝ սա առաջին հետազոտությունն է, որը կիսաշրջազգեստի չափի եւ հիվանդության առաջացման ռիսկի միջեւ կապի առկայությունն է փաստում: Ստացված արդյունքները պարզ եւ հասկանալի ուղերձ են պարունակում՝ նշված տարիքի կանանց համար», - մեկնաբանել են գիտահետազոտական խմբի անդամները:

Բժիշկների համոզմամբ, կրծքագեցձի քաղցկեղը, վաղ ախտորոշման պարագայում, միանգամայն բուժելի հիվանդություն է համարվում: Ուստի 40 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտության ենթարկվել, իսկ 20-40 տարեկաններին՝ առնվազն երեք տարին մեկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել