• Latest news

Հայաստանում սրտանոթային հիվանդությունների «երիտասարդացման» պատճառը ցածր մշակույթն է

29 սեպտեմբերի, 2014  18:57

Սրտանոթային հիվանդություններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավանդաբար շարունակում են մահացության համար առաջին պատճառը մնալ, սակայն, բազմաթիվ զարգացած երկրների համեմատ, Հայաստանում իրադրությունը վատթար է՝ մեր հայրենակիցներին հատուկ մի շարք առանձնահատկությունների պատճառով:

Սրտաբան Համլետ Հայրապետյանի խոսքով, Արեւմտյան Եվրոպայի երկրների հետ համեմատությամբ, Հայաստանում սրտանոթային հիվանդությունների առաջացման միջին տարիքը նշանակալիորեն ցածր է: Ընդ որում, մեր հայրենակիցները նաեւ կյանքի միջին տեւողությամբ են եվրոպացիներին զիջում, ինչն առողջության՝ ռիսկի լուրջ եւ անվերահսկելի գործոնների ընդհանրություն ներկայացնող ցածր մշակույթով է պայմանավորված:

Հիշյալ գործոններից մասնագետը հետեւյալն է առանձնացրել.

- Ծխելու սովորություն

Համլետ Հայրապետյանը հիշեցրել է, որ Հայաստանում ծխողների չափազանց բարձր տոկոս է նկատվում, իսկ վնասակար սովորության դեմ պայքարին միտված միջոցառումները պարզունակ են եւ ոչ արդյունավետ:

- Նստակյաց ապրելակերպ

- Ոչ պահանջկոտ վերաբերմունքը՝ սննդի նկատմամբ, ինչի արդյունքում հավելյալ քաշ եւ ճարպակալում է ի հայտ գալիս

Մասնագետի խոսքով, տեղական՝ բարձր կալորիականությամբ աչքի ընկնող խոհանոցը, ճարպոտ, տապակած կերակուրները, խոլեստերինի անվերահսկելի մակարդակը եւս ռիսկի բավականին նշանակալի գործոններ են:

 - Շաքարախտի անվերահսկելիություն

- Զարկերակային ճնշման անվերահսկելիություն

Վերը բերվածները, մասնագետի հավաստիացմամբ, ընդհանրության մեջ բավականին լուրջ գործոններ են հանդիսանում եւ կարող են սրտանոթային հիվանդություններից մահացության մակարդակի, իսկ ավելի ընդհանրական պատկերով՝ հիշյալ հիվանդություններով ախտորոշման դեպքերի թվի աճի հանգեցնել, ինչը Հայաստանում, ի հետեւանք մեր հայրենակիցների վարքագծային մշակույթի, ենթակա չէ վերահսկման: 

Սրտաբանը նաեւ նշել է, որ արձանագրվող ցուցանիշների աճը, որպես այդպիսին, ոչ միայն հիվանդացության մակարդակի ավելացմամբ է պայմանավորված, այլ նաեւ՝ այն հանգամանքով, որ բուժհաստատություններին դիմելության աճ է նկատվում եւ, բացի այդ էլ, առավել վաղաժամ ախտորոշման հնարավորություններ են ձեռք բերվել:

Համլետ Հայրապետյանը նաեւ սրտի իշեմիկ հիվանդության դասական ախտանշաններն է հիշեցրել՝ ցավ կրծքավանդակում, գլխավորապես՝ կրծոսկրի հետնամասում, երբեմն նաեւ՝ ձեռքերի եւ ուսերի հատվածում: Այդուհանդերձ, հիվանդությունները կարող են նաեւ ատիպիկ դրսեւորումներ ունենալ, օրինակ՝ հեւոցի տեսքով, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս նվազագույն կասկած ունենալու պարագայում, թեկուզ միայն ախտաբանության առկայությունը բացառելու նպատակով, առաջնային կամ ստացիոնար բուժհաստատության օգնությանը դիմել: 

Սրտաբանները խորհուրդ են տալիս տարին մեկ անգամ, եւ նույնիսկ՝ կես տարին մեկ, սրտի պրոֆիլակտիկ հետազոտություն անցնել եւ հիշեցնում, որ, ի համեմատություն բուժման, կանխարգելումը եւ հիվանդի, եւ պետության վրա անհամեմատ ավելի էժան է նստում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է