• Latest news

Կատարելության ձգտող ղեկավարների մոտ ինքնասպանության բարձր ռի՞սկ է գործում

30 սեպտեմբերի, 2014  11:45

Ինքնասպանության ռիսկի վերհանման նպատակով գիտնականները խորհուրդ են տալիս առանձնահատուկ ուշադրություն պերֆեկցիոնիզմին դարձնել: Ամեն ինչում կատարելության հասնելու ձգտումը կարող է ավելի մեծ անդրադարձ ունենալ ինքնասպանության ռիսկի վրա, քան նախկինում էր թվում. այսպիսի եզրահանգման Յորքի, Բրիտանական Կոլումբիայի եւ Արեւմտյան համալսարանները ներկայացնող գիտնականներն են եկել:

The Economic Times-ի հաղորդմամբ, հետազոտության հեղինակները պնդում են, որ խնդրի նկատմամբ անհատական մոտեցման անհրաժեշտություն կա, որի շրջանակում հարկավոր է պերֆեկցիոնիզմի եւ ինքնասպանության ռիսկի միջեւ առկա կապը հաշվի առնել: Նրանք, մասնավորապես, տարբեր նախընթաց հետազոտությունների արդյունքներն են ընդհանրացրել՝ պարզելու համար, որ պերֆեկցիոնիզմի եւ անելանելիության միջեւ սերտ կապ է գործում: Գիտնականների մեկնաբանմամբ, կատարելության ձգտողների մոտ ինքնասպանության շուրջ մտքերը կարող են ի հետեւանք արտաքին ճնշման եւ միշտ կատարյալ լինելու պահանջմունքի առաջանալ:

Ընդ որում, փորձագետները նշում են, որ հենց սոցիալապես պայմանավորված պերֆեկցիոնիզիմն է առաջին հերթին ինքնասպանության ռիսկի աճ հրահրում:

Բացի անելանելիությունից, պերֆեկցիոնիստները հաճախ հոգեկան ցավի եւ սթրեսի ազդեցությանն են ենթարկվում: Նրանք կենսական խնդիրները գերագնահատելու եւ ինքնասպանության վերաբերյալ իրենց մտադրությունները, ինչպես նաեւ դրանց դրդապատճառները թաքցնելու միտում ունեն:

Մարդիկ, որոնք մասնագիտությունը ճշտության բարձր մակարդակ եւ մեծ պատասխանատվություն է պահանջում, օրինակ՝ բժիշկները, իրավաբանները կամ ճարտարապետները, եւ որոնք ղեկավար պաշտոն են զբաղեցնում, առավել հաճախ են պերֆեկցիոնիզմի միտված եւ, հետեւապես, ինքնասպանության առավել բարձր ռիսկի են ենթարկվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել