• Latest news

Սթրեսային անմիզապահություն. պատճառներ եւ ռիսկի գործոններ

30 սեպտեմբերի, 2014  12:49

Սթրեսային անմիզապահությունն այն վիճակն է, երբ հազալիս, փռշտալիս կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում մեզի ակամա արտահոսք է նկատվում (մի քանի կաթիլից մինչեւ բավականին մեծ ծավալ): 

Մոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեւորգ Կասյանի խոսքով, կանանց առնվազն 35 տոկոսի մոտ անմիզապահություն կարող է նկատվել: Ընդ որում, 37 տոկոս դեպքերում հենց սթրեսային անմիզապահությունն է գործում: Սակայն խնդիրն այն է, որ բարդությունն ունեցող կանանցից քչերն են բժշկի օգնությանը դիմում. շատերը պարզապես ամաչում են նման ինտիմ բնույթ ունեցող խնդրի մասին խոսել, որոշ մասին էլ թվում է, թե  սթրեսային անմիզապահությունը բուժման ենթակա չէ: Կան նաեւ այնպիսիք, որոնք տեղեկատվության եւ գիտելիքների պակասի արդյունքում չեն կարող ճիշտ որոշում կայացնել: Արդյունքում սթրեսային անմիզապահություն ունեցող կանանց ընդամենը 16 տոկոսն է բուժում ստանում:

Սթրեսային անմիզապահության առաջացման ռիսկի գործոնները.

• Հղիություն եւ ծննդաբերություն. Հղիությունից եւ ծննդաբերությունից հետո բազմաթիվ կանանց մոտ կոնքային հատակի մկանների թուլացում է նկատվում, ինչի արդյունքում միզուղիների՝ մեզի ճնշմանը դիմանալու կարողության մասնակի կորուստ կարող է առաջանալ:  

• Մարմնի զանգվածի ինդեքս. Ինչպես մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունեցող տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ սթրեսային անմիզապահության առաջացման բարձր ռիսկ է գործում: Ամերիկացի ուրոլոգների բացահայտմամբ, ճարպակալումը (մարմնի զանգվածի՝ 30-ից բարձր ինդեքս) բարդության առաջացման լուրջ գործոն է հանդիսանում:

• Ծխելու սովորություն. ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Գեւորգ Կասյանն է նշել, սիգարետի ծուխը եւս ռիսկի լուրջ գործոն է հանդիսանում. ծխող մարդիկ առավել հաճախ են հազում, ինչը կարող է բարդության առաջացում հրահրել: 

• Գենետիկա. եթե ավագ քույրերի կամ մոր մոտ սթրեսային անմիզապահություն է նկատվում, նույն խնդրի առաջացման ռիսկը նշանակալիորեն բարձր համարվելու միտում ունի:

Սթրեսային անմիզապահության առկայության պարագայում մասնագետները խորհուրդ են տալիս անպայման բժշկի օգնությանը դիմել. խնդիրն ինքնուրույն չի անցնի, իսկ ժամանակակից բժշկությանը դրա բուժման բազմաթիվ եղանակներ են հայտնի, որոնց մասին NEWS.am Medicine-ի առաջիկա նյութերում կարող եք ընթերցել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել