• Latest news

Գիտնականն առանց դիետայի նիհարելու միջոց է առաջարկում

1 հոկտեմբերի, 2014  10:30

«Դիետան կամքի մեծ ուժ է պահանջում», - հիշեցնում է Քորնելի համալսարանը ներկայացնող գիտնական Բրայան Վանսիսկը՝ առաջարկելով առավել հեշտ միջոցներից օգտվել: Այդուհանդերձ, առաջին հայացքից նրա մտահղացումը առցանց՝ «նիհարեք՝ ընդամենը մեկ հնարքով» վերտառությամբ գովազդներից մեկն է հիշեցնում:

FoxNews-ի հաղորդմամբ, գաղափարն այն է, որ միջավայրային փոփոխությունները, ի տարբերություն անձնականի, կարող են առավել հեշտ կառավարելի լինել: «Արդեն բազմիցս է ապացուցվել, որ նվազագույն փոփոխությունն անգամ, օրինակ, երբ առավել փոքր չափերի ափսեից ենք ուտում եւ համոզվում, որ միջոցառումը կարող է որոշակի արդյունքի հանգեցնել, հաջորդաբար նոր փոփոխությունների խթանման միջոց է ծառայում: Այդ կերպ մեկ տարվա ընթացքում կարելի է մինչեւ 15 կգ քաշ գցել», - նշել է փորձագետը: Սակայն ափսեի չափը փոփոխությունը առանց դիետայի ավելորդ քաշից ազատվելու միակ եղանակը չէ, որ կարող եք դոկտոր Վանսիսկի հեղինակմամբ լույս տեսած  Slim by Design: Mindless Eating Solutions for Everyday Life գրքի էջերում գտնել:

Փորձագետը նաեւ առաջարկում է անառողջ սննդամթերքի գործարանային պարկերից եւ այլ տարաներից ազատվել ու փոխարենը կենցաղային որեւէ միջոց՝ գավաթ կամ ափսե կիրառել: Նրա նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ հնարքից օգտվող կանայք միջինը 10 կգ-ով պակաս կշիռ են ձեռք բերում:

Մի քայլ այլ խորհուրդներ եւս՝ տուն մտնելիս խոհանոցով մի անցեք եւ աշխատավայրում գրասեղանի մոտ մի սնվեք: Իսկ գնումներ կատարելիս էլ փորձեք ծամոն ծամել. ինչպես մեկ այլ հետազոտության արդյունքում է պարզվել, այդ պարագայում 7 տոկոսի չափով քիչ անառողջ սնունդ գնելու հնարավորություն կարող եք ձեռք բերել: Իսկ թե դա էլ չի օգնում՝ «ճարպից ամաչեցնող պատառաքաղներից» ("fat-shaming fork") օգտվեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել