• Latest news

Հայաստանում առաջին անգամ քրոնիկ միելոլեյկոզի միջազգային օրն է նշվում

30 սեպտեմբերի, 2014  14:49

Այս տարի Հայաստանում առաջին անգամ քրոնիկ միելոլեյկոզի միջազգային օրն է նշվում, որի կապակցությամբ Երեւանի արյունաբանական կենտրոնում ոլորտի լավագույն մասնագետները, մի շարք գիտնականներ եւ քրոնիկ միելոլեյկոզով հիվանդ մարդիկ էին հավաքվել: Հանդիպման ընթացքում հիվանդությանը, դրա առանձնահատկություններին, բուժման հաջողություններին, ինչպես նաեւ Հայաստանում PCR հետազոտության ներդրման հնարավորություններին ու մասնագետների վերապատրաստմանը վերաբերող հարցեր են քննարկվել:

Քրոնիկ միելոլեյկոզը արյան չարորակ հիվանդություն է, որի առկայության պարագայում մարդու 9-րդ եւ 22-րդ քրոմոսոմներում արյան որակի վրա բացասական ազդեցություններ հրահրող փոփոխություններ են տեղի ունենում: 

Հիվանդացության մակարդակը 100 000 բնակչի դիմաց 1-1.5 դեպք է կազմում: Հայաստանյան տվյալներն այլ երկրներում գրանցվողներից գրեթե չեն տարբերվում. այս պահին, ինչպես Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանն է լրագրողներին հայտնել, Արյունաբանական կենտրոնում 178 հիվանդ է բուժում ստանում: Հայաստանում քրոնիկ միելոլեյկոզի բուժման ժամանակակից մեթոդներ են գործարկվում, որոնց շնորհիվ հիվանդներին լիարժեք եւ նորմալ կյանքով ապրելու հնարավորություն է ընձեռնվում:

Քրոնիկ միելոլեյկոզի միջազգային օրը սեպտեմբերի 22-ին՝ 22/9-ին է նշվում՝ ի «պատիվ» 9-րդ եւ 22-րդ քրոմոսոմների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել