• Latest news

Առաջիկայում կմշակվի հակատուբերկուլոզային ազգային ծրագիր մինչեւ 2020 թվականը

30 սեպտեմբերի, 2014  15:40

Ամերիկայի միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում եվրոպական տարածաշրջանային գրասենյակը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում են «Տուբերկուլոզի հսկողության ծրագիրը Հայաստանում» 2014-2016թթ.: Օրերս տեղի ունեցավ առաքելություն` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների բուժման եւ խնամքի կազմակերպման մշակմանն աջակցելու նպատակով:

Առաքելությունն իրականացվեց ԱՀԿ փորձագետ Ագոստինո Բոռռայի կողմից` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի եւ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ մասնակցությամբ:

Առաքելության շրջանակում ԱՀԿ հայաստանյան գրասենյակում կայացած աշխատաժողովին  մասնակցեցին տուբերկուլոզի հարցերով զբաղվող շահագրգիռ բոլոր կողմերը։ Քննարկվեցին առաքելության կողմից կատարված աշխատանքների նախնական արդյունքները:

Սշխատաժողովի ընթացքում ԱՀԿ փորձագետը ներկայացրեց տուբերկուլոզով հիվանդների խնամքի կազմակերպման մոդելները ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում` անդրադառնալով Լատվիայի, Մոլդովայի եւ Ռուսաստանի Դաշնության հաջող փորձին։  Ագոստինո Բոռռան  ընդգծեց քաղաքական աջակցության,  բուժաշխատողներին շահագրգռելու, հիվանդներին հոգեբանական ու սոցիալական աջակցություն տրամադրելու կարեւորությունը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց նախարարության կողմից այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը եւ առաջիկա ծրագրերը։ Նա մասնավորապես խոսեց հակատուբերկուլոզային ծառայությունում անվճար բուժօգնության, անվճար դեղերի տրամադրման, ախտորոշիչ արագ մեթոդների ներդրման, ամբուլատոր բուժման եւ հսկողության կազմակերպման եւ, իհարկե, կանխարգելիչ ծրագրերի մասին։ Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կմշակվի հակատուբերկուլոզային ազգային ծրագիր մինչեւ 2020թվականը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է