• Latest news

ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարել է խստացնել հոգեբուժարանների հանդեպ հսկողությունը

1 հոկտեմբերի, 2014  14:53

Հոգեբուժական ծառայությունը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ չնայած արձանագրված դրական տեղաշարժերին, որոշ հոգեբուժարաններում դեռեւս կան բացթողումներ եւ խնդիրներ։

Նախարարը հոգեբուժական հաստատությունների ղեկավարներին հանձնարարեց գործունեությունը ծավալել բացառապես օրենսդրության շրջանակներում եւ ապահովել գործող նորմերի կատարումը։ Քննարկման ընթացքում կարեւորվեցին բժշկական օգնությանը, անվտանգությանը, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանմանը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը: Արմեն Մուրադյանը տնօրենների ուշադրությունը հրավիրեց հիվանդների իրավունքների պաշտպանության խնդրի վրա եւ հորդորեց պաշտոնական այցերի կամ տարբեր ստուգումների ժամանակ տրամադրել միայն այն տվյալները, որոնք օրենքով սահմանափակված չեն։

Նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին հանձնարարվեց խստացնել հոգեբուժարանների հանդեպ հսկողությունը։ Շարունակել իրականացվող մշտադիտարկումները, ապահովել բժշկական օգնության եւ սպասարկման որակի, կարգուկանոնի ապահովմանն ուղղված աշխատանքները։ Կարեւորվեց նաեւ մատակարարող կազմակերպություններից միայն որակյալ եւ պիտանիության համապատասխան ժամկետներ ունեցող սննդամթերքի ընդունումը։

Նշվեց, որ հոգեբուժարաններում առկա որոշ հիմնախնդիրների լուծման համար պահանջվում են խոշոր ներդրումներ, ինչի շուրջ բանակցություններ են վարվում Համաշխարհային բանկի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է