• Latest news

Մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ 17 երեխաներ արտթերապիայի կուրս կանցնեն

1 հոկտեմբերի, 2014  16:43

Երեւանի քաղաքապետարանի եւ «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնության՝ «Երեւանի մանուկներին» ծրագրի երրորդ՝ վերջին փուլն է մեկնարկել։ Մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ 17 երեխաներ հիպոթերապիայի, հիդրոթերապիայի մեկական ամիս տեւած փուլերից հետո եւս մեկ ամիս մասնակցելու են արտթերապիայի, որի ընթացքում երեխաներն աշխատելու են ավազով ու կավով։

«Երբ մեկնարկում էինք նախագիծը, նման արդյունք անգամ չէինք էլ կանխատեսել. ծրագիրը սպասվածից ավելի օգտակար ու հաջողված եղավ։ Անվճար թերապիաները ոչ միայն ֆինանսական օգնություն էին այս երեխաներին միայնակ մեծացնող մայրերի համար, այլեւ ծրագիրն ամբողջությամբ նաեւ հոգեբանական մեծ օգնություն էր մայրերի համար։ Քաղաքապետարանի այս ծրագրի շնորհիվ մայրերը հոգեբանական շատ խնդիրներ հաղթահարեցին եւ գործնականում համոզվեցին, որ իրենք այս երեխաների մասին հոգ տանելու դժվար առօրյայում միայնակ չեն։ Հրաշալի ծրագիր էր»,- նշել է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։

 Ծրագրի արտթերապիայի փուլը, որը կրում է «Երազի տուն» անվանումը, անցկացվում է «Հայ մայրեր» կազմակերպության գրասենյակում։ Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ծրագրի ավարտական փուլի մեկնարկի օրն այցելել է շահառուներին եւ հայտնել ծրագրի շարունակելիության մասին։

 «Ամփոփելով արդյունքները, զրուցելով մայրերի հետ եւ մասնագետների հետ քննարկելով՝ մենք գնահատեցինք ծրագրին հաջորդ տարի եւս աջակցելու կարեւորությունը։ Եվ քանի որ նման ծրագրերը եւս Երեւանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում են, հաջորդ տարի ծրագիրն առավել ընդգրկուն կլինի»,-նշել է քաղաքապետի օգնականը։

Սամվել Մերթարջյանը «Երազի տուն» այցելած փոքրիկներին նաեւ «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության խորհրդանշական իրերով փաթեթներ է նվիրել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է