• Latest news

Գինին ակնեի առաջացումը կանխելու հատկությո՞ւն ունի

2 հոկտեմբերի, 2014  11:33

Հաճելի նորություն՝ գինու սիրահարների համար. Քալիֆորնիայի համալսարանականները (UCLA, Լոս Անջելես) պարզել են, որ խաղողի, եւ հետեւապես՝ գինու բաղադրության մեջ առկա հակաօքսիդանտներից մեկը ակնեի առաջացում հրահրող մանրէի զարգացումը կանխելու ներուժ ունի, հաղորդում է FoxNews-ը:

Dermatology and Therapy ամսագրի վերջին համարում հրապարակված հոդվածի համաձայն, ակնեի դեմ լայնորեն կիրառվող դեղամիջոցներից մեկը՝ բենզոիլի պերօքսիդը, ռեսվերատրոլ անվամբ հայտնի հակաօքսիդանտի հետ համադրությամբ կիրառման պարագայում նշանակալիորեն բարձր արդյունավետություն է դրսեւորում՝ հիվանդության բուժման հարցում: 

«Թվում էր, թե երկու հակադիր գործառույթներ իրականացնող միացությունների համադրությունը չի կարող արդյունավետ լինել, քանի որ մեկը մյուսի ազդեցությունը կարող են չեզոքացնել», - նշել է հետազոտության ավագ հեղինակ, կրթօջախի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ դոկտոր Էմմա Թեյլորը:

Գիտահետազոտական խմբի անդամները 10 օր շարունակ տարբեր խտություններով ռեսվերատրոլի եւ բենզոիլի պերօքսիդի, ինչպես նաեւ դրանց համադրության՝ ակնեի առաջացում հրահրող մանրէների նկատմամբ ազդեցությունն են ուսումնասիրել՝ պարզելու համար, որ թեեւ բենզոիլի պերօքսիդը ցանկացած խտության պարագայում մանրէները ոչնչացնելու ներուժ ունի, ընդամենը 24 ժամ տեւողությամբ ազդեցություն է ապահովում, իսկ ահա ռեսվերատրոլը, որ, ոչնչացնելու փոխարեն, ընդամենը մարէների զարգացումը կանխելու հատկություն է դրսեւորում, անհամեմատ ավելի երկար տեւողությամբ ազդեցություն կարող է ապահովել: 

Գիտնականների համոզմամբ, երկու միացությունների համադրությունը հիվանդության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է հանդիսանում:

Ավելին՝ ինչպես մաշկի եւ արյան բջիջների նկատմամբ փորձարկումներն են ցույց տվել, խնդրո առարկա համադրությունը նույնիսկ առողջ բջիջների վրա բացասական ազդեցությունից խուսափելու տեսանկյունից է օպտիմալ լուծում հանդիսանում:

«Հուսով ենք՝ հետազոտության արդյունքները ակնեի դեմ թերապիայի նոր՝ ռեսվերատրոլի կիրառության վրա հիմնված միջոցների մշակման կհանգեցնեն», - նշել է դոկտոր Թեյլորը՝ հավելելով, որ դեռեւս հավելյալ հետազոտությունների կարիք է զգացվում՝ երկու միացությունների համադրության աշխատանքի մեխանիզմների մասին հստակ պատկերացում կազմելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է