• Latest news

Սթրեսային անմիզապահություն. կանխարգելում

2 հոկտեմբերի, 2014  15:48

Սթրեսային անմիզապահությունը բավականին լայն տարածում ունի. բարդությանը աշխարհի յուրաքանչյուր 3 չափահաս բնակչուհիներից մեկն է բախվում: Նախընթաց հոդվածներից մեկում արդեն խոսել ենք այն մասին, թե ում մոտ եւ ինչու կարող է այդ հիվանդությունը առաջանալ, իսկ այժմ էլ կփորձենք դրա զարգացման դեմ պայքարի պրոֆիլակտիկ եւ կանխարգելիչ միջոցների առկայությունը պարզել:

Կեգելի վարժություններ

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Մոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ, ուրոլոգ Գեւորգ Կասյանը նշել է, որ բազմաթիվ դեպքերում Կեգելի վարժություններն իրոք կարող են սթրեսային անմիզապահության կանխարգելման հանգեցնել, սակայն կարեւոր է, որ դրանք ծննդաբերությունից անմիջապես հետո, եւ ոչ՝ տարիներ անց կատարվեն: 

Կանանցից շատերի մոտ ծննդաբերությունից հետո ի հայտ եկող անմիզապահության պատճառը կոնքային հատակի մկանների թուլացումն է: Իսկ ահա Կեգելի վարժությունները դրանք տոնուսի մեջ պահելու եւ, արդյունքում, մի շարք խնդիրների առաջացումը կանխարգելելու հնարավորություն են ընձեռում:

Հավասարակշռված ֆիզիկական ակտիվություն

Հավասարակշռված ֆիզիկական ակտիվությունը եւս կարող է սթրեսային անմիզապահության կանխարգելման միջոց ծառայել: 40-ից բարձր տարիքի կանանց մասնագետները խորհուրդ են տալիս ծանրություն բարձրացնելուց եւ ինտենսիվ մարզումներից խուսափել:

Քաշին հետեւելը եւս ցանկալի է, քանի որ հավելյալ քաշը անմիզապահության առաջացմանը նպաստելու հատկություն ունի:

Առողջ կենսակերպ

Առողջ կենսակերպը գործնականում բոլոր տեսակի հիվանդությունների առաջացումը կանխարգելող լավագույն միջոցն է հանդիսանում: Իսկ եթե նախահակում ունեք՝ սթրեսային անմիզապահության նկատմամբ, հարկավոր է, նախ եւ առաջ, ծխելու սովորությունից հրաժարվել, քանի որ այն, Գեւորգ Կասյանի հավաստիացմամբ, խնդրի առաջացման ռիսկի հիմնական գործոններից մեկն է հանդիսանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել