• Latest news

Ի՞նչ է քրոնիկ միելոլեյկոզը եւ ինչպե՞ս է այն ախտորոշվում

2 հոկտեմբերի, 2014  19:38

Քրոնիկ միելոլեյկոզը արյան չարորակ ուռուցքային հիվանդություն է, որը հիմնականում մեծահասակների մոտ է հանդիպում: Այս մասին պատմել է Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը։

Հիվանդացության մակարդակը 100 000 բնակչի դիմաց մոտ 1-1.5 դեպք է կազմում; Հայաստանում այս պահին 178 հիվանդ է բուժում ստանում, եւ ամեն տարի մոտ 30 նոր հիվանդ է հայտնաբերվում։

Պատճառը

Հիվանդության պատճառը հիմնականում մարդու 9-րդ եւ 22-րդ քրոմոսոմների որոշակի փոփոխություններն են. դրանց հետեւանքով առաջանում է մի «քիմերային» գեն, որի պատճառով սինթեզվում է սպիտակուց, որը նպաստում է լեյկոցիտների արագ եւ անկանոն զարգացմանը:

Լեյկոցիտների քանակը հիվանդի արյան մեջ սկսում է աճել, իսկ փայծաղը սովորաբար մեծանում է։ Սակայն հաճախ հիվանդությունը որեւէ ախտանիշ չի ունենում եւ հայտնաբերվում է, օրինակ, արյան ընդհանուր հետազոտության ժամանակ։

Ռիսկի գործոնները

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է Սմբատ Դաղբաշյանը, քրոնիկ միելոլեյկոզի եւ բոլոր այլ ուռուցքային հիվանդությունների ռիսկի գործոնները համընկնում են։

Նախկինում մենք անդրադարձել էինք քաղցկեղների ռիսկի գործոններին. կարող եք ծանոթանալ դրանց այստեղ։

Ախտորոշումը

Արյունաբանական կենտրոնի մեծահասակների թիվ 2 բաժանմունքի բժիշկ-արյունաբան Կարեն Մելիքսեթյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է այն մասին, որ այս պահին Հայաստանում քրոնիկ միելոլեյկոզի ախտորոշման մի քանի տարբերակ է գործում.

  • Արյան ընդհանուր հետազոտություն։ Այս հետազոտության ժամանակ կարող է նկատվել լեյկոցիտների ընդհանուր քանակի ավելացում՝ նկատելի կամ ոչ այնքան, եւ սա կարող է բժիշկներին կասկածի առիթ տալ։
  • Ցիտոգենետիկ հետազոտություն/կարիոտիպ: Շատերը չեն ցանկանում այս հետազոտությունն անել, բայց բժիշկը պնդում է, որ այն շատ կարեւոր է եւ կարող է մեծ դեր խաղալ բուժման արդյունավետության մեջ:
  • FISH (Fluorescence In Situ Hybridization) հետազոտություն։
  • PCR – ՊՇՌ հետազոտություն։ Հայաստանում ախտորոշման այս եղանակը դեռ չի կիրառվում, բայց մասնագետները հույս ունեն ներդնել այն մոտ ապագայում, քանի որ դա շատ կարեւոր է եւ կարող է մեծ դեր խաղալ հիվանդության ախտորոշման եւ բուժման հարցում:

Քրոնիկ միելոլեյկոզի բուժման մասին կարդացեք NEWS.am Medicine-ի հաջորդ նյութերում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել