• Latest news

Սեռավարակների ազդեցությունն առողջության եւ սեքսուալության վրա

16 հոկտեմբերի, 2014  13:43

Սեռավարակների մեծ մասն այսօր կարելի է բուժել, սակայն որպես կանոն դրանք օրգանիզմի համար անհետեւանք չեն մնում: Եթե վարակվածն ր հիվանդության մասին չգիտի (շատ վարակներ ընդհանրապես կարող են չարտահայտվել) եւ չի բուժվում, վարակը կարող է մեծ վնաս հասցնել ինչպես առողջությանը, այնպես էլ սեքսուալությանը:

Մարդու առողջության եւ նրա սեքսուալության վրա սեռավարկների ազդեցության մասին մեզ հետ զրույցում պատմել է սեքսոպաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը:

Միանգամայն տրամաբանական է, որ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններն առաջին հարվածը հասցնում են մարդու վերարտադրողական համակարգին. ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Այդ հիվանդությունները կարող են անպտղություն առաջացնել՝ ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական: Նման հետեւանք կարող են ունենալ բոլոր սեռավարակները, բայց ամենից հաճախ՝ ցիտոմեգալովիրուսը, որը հատկապես վտանգավոր է կանանց համար, քանի որ դրա ֆոնին հղիությունը կարող է ընդհատվել, իսկ պտղի մոտ կարող են լուրջ պաթոլոգիաներ ի հայտ գալ:

Տղամարդկանց մոտ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները կարող են շագանակագեղձի կամ ձվարանների բորբոքում առաջացնել, ինչը կարող է ազդել ինչպես երեխա ունենալու նրանց հնարավորության, այնպես էլ սեռական ցանկության եւ սեռական մերձեցման ֆիզիկական պատրաստվածության վրա:

Սեռավարակները, մասնագետի խոսքով, կարող են ազդել նաեւ մարդու հոգեբանական վիճակի վրա. եթե մարդն իմանա, որ վարակված է, չի կարող հանգիստ լինել սեռական մերձեցման ժամանակ՝ անընդհատ մտածելով զուգընկերոջը չվարակելու կամ նրանից հիվանդության առկայությունը թաքցնելու մասին: Այդ բոլոր մտքերն ու վախերը կարող են սեռական մի շարք խնդիրների պատճառ դառնալ, այդ թվում՝ էրեկցիայի եւ սերմնաժայթքման խանգարումների:

Սեռավարակների մեծ մասը բուժել կարելի է, սակայն ավելի դյուրին եւ անվտանգ է դրանք կանխարգելելը: Ըստ սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանի, հարկավոր է կարողանալ «ոչ» ասել վտանգավոր սեռական ակտերին եւ անհուսալի զուգընկերներին կամ գոնե պահպանակ օգտագործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել