• Latest news

Ինչպե՞ս չհիվանդանալ հարբուխի եւ մրսածության սեզոնին

19 հոկտեմբերի, 2014  18:47

Միլիոնավոր մարդիկ աշխարհում աշնանն ու ձմռանը ստիպված են լինում մեծ գումարներ ծախսել՝ մրսածությունն ու հարբուխը բուժելու համար: Սակայն այդ հիվանդությունները կարելի է կանխել՝ մի շարք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելով:

Առաջին հերթին, հարբուխը եւ մի շարք այլ հիվանդությունների կանխման համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ լվանալ ձեռքերը: Ահա եւս 6 խելացի խորհուրդ.

Յոգայով զբաղվեք

Յոգայի գնալն ու մեդիտացիայով զբաղվելը հրաշալի գաղափար է: University of Wisconsin School of Medicine and Public Health-ի (Մեդիսոն, ԱՄՆ) մասնագետները պնդում են, որ յոգայով եւ մեդիտացիայով զբաղվելուց 8 շաբաթ անց հիվանդանալու վտանգը կրկնակի կնվազի, իսկ եթե, ամեն դեպքում, հիվանդանաք, ավելի արագ կբուժվեք: Իսկ Tufts Universit-ի մասնագետները բացահայտել են, որ իմունային համակարգի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում թայցզին եւ ցիգունը:

Երգեք

Ճապոնացի հետազոտողները վերջերս պարզել են, որ երգեցողությունը բարենպաստ ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա: Նրանք 60 տարեկանն անց մարդկանց խմբի արյան եւ թքի հետազոտություն են անցկացրել երգելուց առաջ եւ հետո: Պարզվել է՝ երգելուց հետո սթրեսի հորմոնները նվազել են, իսկ A իմունոգլոբուլինի մակարդակը, որը պատասխանատու է օրգանիզմում հայտնված վիրուսների եւ մանրէների ոչնչացման համար, ավելացել է:

Պրիբիոտիկներ ընդունեք

Rutgers School of Health Related Professions-ի հետազոտությունը ցույց է տվել, որ պրիբիոտիկներ ընդունողները (յոգուրտ, պանրի որոշ տեսակներ, «Նարինե») երկու օր ավելի շուտ են առողջանում հարբուխից կամ մրսածությունից, քան նրանք, ովքեր պրիբիոտիկներ չեն օգտագործել:

Հանգստացեք

Carnegie Mellon University-ի հետազոտողները պնդում են, որ օրական 7 ժամից պակաս քնող մարդիկ երեք անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան նրանք, ովքեր 8 ժամ են քնում:

Վիտամիններ ընդունեք

Օրական 1-2 գրամ C վիտամինի ընդունումը կարող է օգնել հաղթահարել մրսածությունն ու շնչառական վարակները: Օրական 75 միլիգրամ ցինկն էլ կարող է օգնել արագորեն առողջանալ, բայց հարկավոր է այն ընդունել մրսածության եւ հարբուխի առաջին նախանշաններից հետո 24 ժամվա ընթացքում:

Ակտիվ կյանքով ապրեք

Պարզվում է՝ ակտիվ սոցիալական կյանքը նույնպես կարող է օգնել պայքարել մի շարք հիվանդությունների դեմ: Carnegie Mellon-ի հետազոտողները մի խումբ մարդկանց վարակել են սուր շնչառական հիվանդությունների վիրուսով՝ ցանկանալով հասկանել, թե նրանցից ով կհիվանդանա, իսկ ով՝ ոչ: Պարզվել է, որ հիվանդացել են ավելի քիչ շփվող մարդիկ, իսկ ակտիվները հաջողությամբ դիմակայել են վիրուսին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել