• Latest news

Սեռավարակներ. ովքե՞ր են ռիսկի խմբում

17 հոկտեմբերի, 2014  14:37

Սեռավարակներից ոչ ոք ապահովագրված չէ, քանի որ ցանկացած սեռավարակի փոխանցման համար անհրաժեշտ է ընդամենը մեկ չպաշտպանված սեռական հարաբերություն։ Սակայն կան մարդկանց ռիսկային խմբեր, ում մոտ սեռավարկներն ավելի հաճախ են հանդիպում։ Այդ մարդկանց մասին մեզ պատմել է մաշկա-վեներաբան Հովհաննես Հովհաննիսյանը։

Կոմերցիոն սեքսի աշխատողներ

Բավական հաճախ սեռավարակների են հայտնաբերվում մարմնավաճառների մոտ։ Նախորդ տարի վեներաբանները հետազոտել են 1400 կոմերցիոն սեքսի աշխատողների եւ հատնաբերել են 45 տոկոս հիվանդացություն այս կամ այն սեռավարակով։

Տղամարդիկ, ովքեր ունենում են սեռական հարաբերություն տղամարդկանց հետ

Այս մարդկանց շրջանում սեռավարակների եւ հատկապես ՄԻԱՎ-ի տարածվածությունը ավելի մեծ է, քան շատ այլ մարդկանց շրջանում, բայց ավելի քիչ՝ քան կոմերցիոն սեքսի աշխատակիցների շրջանում։

Ներերակային թմրանյութեր օգտագործող մարդիկ

 Այդ խմբի մարդկանց մոտ նույնպես շատ հաճախ են հայտնաբերվում սեռավարակների եւ հատկապես արյունային ինֆեկցիաներ՝ ՄԻԱՎ, հեպատիտներ, որոնք փոխանցվում են նաեւ արյան միջոցով։

Միգրանտներ, մասնավորապես՝ աշխատանքային միգրանտներ

Հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում երիտասարդ տղամարդիկ, եւ եթե նրանք գնում են այնպիսի երկրներ, որտեղ սեռական հարաբերության հասանելիությունը բարձր է, նրանք շատ հաճախ վերադառնում են՝ մի շարք վարակներ ձեռք բերած, եւ վարակում են այստեղ իրենց կանանց։

Երիտասարդներ

Քչերը կմտածեին, որ երիտասարդները կարող են ռիսկային խումբ համարվել։ Բայց, ըստ վիճակագրության, սեռավարակ ունեցող մարդկանց մեծ մասը 20-29 տարեկան է։ Պատճառն այն է, որ երիտասարդները հաճախ չունեն գիտելիքներ պաշտպանվելու մասին, իսկ նրանց վարքագիծը դեռ ձեւավորված չէ՝ չկա վտանգավոր սեռական հարաբերությունից հրաժարվելու կուլտուրան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է