• Latest news

Զվարճալի պատմություն վարակաբանի պրակտիկայից

18 հոկտեմբերի, 2014  17:30

Բոլոր բժիշկներն էլ աշխատանքի ընթացքում երբեմն բախվում են զվարճալի դեպքերի: Վարակաբանների մոտ նման պատմությունները հազվադեպ են: Դե՝ չափազանց լուրջ ոլորտ է: Սակայն Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում զվարճալի մի դեպք հիշեց:

Մի անգամ նրանց հիվանդանոցում մարզից մի երեխա է եղել՝ ծանր մենինգիտով: Բավական երկար է պառկել, եւ մինչ երեխայի վիճակը շատ ծանր է եղել, գլխավոր վարակաբանը հաճախ է այցելել փոքրիկին եւ ուշադիր հետեւել բուժման ընթացքին: Իսկ երբ երեխայի վիճակը կայունացել է, բժիշկը սկսել է ավելի շատ ուշադրություն հատկացնել ավելի ծանր հիվանդներին:

Մի օր բժշկի աշխատասենյակ է մտնում այդ երեխայի հայրը, եւ նրանց միջեւ հետեւյալ զրույցն է տեղի ունենում.

- Բժիշկ, իսկ ինչո՞ւ դուրս չեք գրում իմ երեխային: Չէ՞ որ նա ավելի լավ է:

- Նա իսկապես ավելի լավ է զգում: Խոսեմ նրան բուժող բժշկի հետ, տեսնենք, թե երբ կարելի է դուրս գրել:

Արա Ասոյանը զանգահարում է երեխային բուժող բժշկին, հետաքրքրվում, թե ինչ վիճակում է հիվանդը հիմա եւ երբ դուրս կգրեն: Բժիշկը պատասխանում է, որ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է, սակայն արյան մեջ լեյկոցիտների քանակը դեռեւս նորմայից շատ է՝ 15.000: Այսինքն՝ դուրս կգրեն, երբ լեյկոցիտների քանակը կարգավորվի:

Անջատելով հեռախոսը՝ բժիշկը դիմում է երեխայի հորը.

- Հասկանո՞ւմ եք, երեխայի մոտ դեռեւս փոքրիկ խնդիր կա, եւ մենք կկարողանանք նրան դուրս գրել այդ խնդիրը լուծելուց հետո միայն:

- Ի՞նչ խնդիր, - հետաքրքրվում է հայրը:

- Անալիզներում ինչ-որ բան դեռեւս կարգին չէ:

- Իսկ ի՞նչ:

- Դժվար թե հասկանաք, դա զուտ բժշկական պահ է:

- Ոչ, ես կհասկանամ, - պնդում է հայրը:

- Նրա անալիզներում լեյկոցիտները չափազանց շատ են:

- Որքա՞ն շատ:

- 15.000:

- Հասկացա, - գլխով է անում երեխայի հայրը եւ չգիտես ինչու՝ ձեռքը գրպանը տանում: Հանում է դրամապանակը, 15.000 դրամ հաշվում եւ դնում սեղանին: - Իսկ հիմա կարո՞ղ ենք դուրս գրել:

Վարագույր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել