• Latest news

Դեռահասների հիգիենա. ե՞րբ է հարկավոր սկսել սափրվել եւ դեզոդորանտ օգտագործել

19 հոկտեմբերի, 2014  22:46

Շատ ծնողներ սկսում են մտածել, թե երբ պետք է իրենց երեխաները սկսեն սափրվել եւ դեզոդորանտ օգտագործել:

Երեխաների մեծ մասի մոտ մարմնի հոտը սկսում է ի հայտ գալ 8-14 տարեկանում, երբ մարմինը սկսում է ձեւավորվել եւ «մեծանալ»: Սակայն որոշ երեխաների դեպքում տհաճ հոտն ավելի վաղ է ի հայտ գալիս: Եվ այսպես, ե՞րբ կարելի է սկսել դեզոդորանտ օգտագործել: Եվ ինչպե՞ս վարվել մարմնի ավելորդ մազերի հետ:

Հոտեր եւ դեզոդորանտներ

Քլիվլենդի հիվանդանոցի մանկաբույժ Եվա Քուբիզեք-Լավի խոսքով՝ դեզոդորանտ օգտագործել կարելի է ցանկացած տարիքում: Սակայն պետք չէ հույսը միայն դրա վրա դնել. հարկավոր է նաեւ ուշադիր հետեւել մեծացող դեռահասի հիգիենային: Մանկաբույժը խորհուրդ է տալիս.

• Ամեն առավոտ ցնցուղ ընդունել: Երեխաներն ու դեռահասները պետք է պարտադիր լողանան առավոտյան եւ սպորտով զբաղվելուց հետո, իսկ ծնողները պետք է համոզված լինեն, որ իրենց երեխաները գիտեն, թե ինչպես պետք է լվանալ ինտիմ հատվածները, թեւատակերն ու ոտքերը:

• Հաճելի բույրով որակյալ օճառ օգտագործել:

• Ամեն օր փոխել հագուստը, հատկապես՝ ներքնազգեստը եւ գուլպաները: Մանկաբույժի խոսքով՝ ցանկալի է հագնել բնական գործվածքից ոչ շատ նեղ հագուստ, քանի որ դրանում դեռահասն ավելի քիչ կքրտնի:

Եթե դեռահասը հետեւում է այս բոլոր խորհուրդներին եւ զբաղվում իր հիգիենայով, բայց մարմնի հոտի հարցը չի լուծվում, կարելի է սկսել դեզոդորանտ օգտագործել: Մանկաբույժը ծնողներին խորհուրդ է տալիս երեխային օգնել այն ընտրելու հարցում. նրան գնդիկավոր, թե՞ չոր դեզոդորանտ է պետք: Իսկ գուցե աէրոզոլայի՞ն: Սպորտով զբաղվող երեխաները պետք է աէրոզոլային դեզոդորանտ ընտրեն, քանի որ չի բացառվում, որ ստիպված կլինեն մարզասրահում այն «կիսել» ընկերների հետ, իսկ դեզոդորանտների մյուս տեսակների դեպքում դա հիգիենիկ չէ:

Անցանկալի մազեր

Ե՞րբ է պետք երեխաներին սափրվել: Մանկաբույժի պատասխանը. այն ժամանակ, երբ մարմնի վրա ավելորդ մազերի առկայությունը սկսում է անհանգստացնել նրանց:

Ահա թե ինչ է մանկաբույժը խորհուրդ տալիս ծնողներին.

• Երեխային հարցրեք, թե ինչու է ցանկանում սափրվել: Նրա հետ քննարկեք, արդյո՞ք պատրաստ է նման պատասխանատվություն ստանձնել:

• Օգնեք անվտանգ սափրիչ գնել:

• Սովորեցրեք սափրվելու անվտանգության տեխնիկան:

Մանկաբույժի խոսքով, շատ երեխաներ իրենք են սափրիչ գնում եւ վնասում իրենց, քանի որ չգիտեն, թե ինչպես պետք է այն ճիշտ գործածեն: Հենց այդ պատճառով էլ ցանկալի է, որպեսզի այդ ամենը նրանց ծնողները սովորեցնեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել