• Latest news

Ծխախոտը եւ սաունան՝ տղամարդկանց վերարտադրողական համակարգի գլխավոր թշնամիները

19 հոկտեմբերի, 2014  15:43

Նախկինում, երբ զույգը երեխա չէր ունենում, ամեն ինչում մեղադրում էին կնոջը: Սակայն այսօր արդեն հայտնի է, որ անպտղության դեպքերի առնվազն 50 տոկոսում «մեղավոր» է տղամարդը: Տղամարդկանց անպտղության եւ դրա պատճառների մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Հայ ուրոլոգների ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկիի հետ:

Տղամարդկանց անպտղությունը այսօր բավական լայն տարածում ունի ողջ աշխարհում, սակայն խնդրի տարածվածությունը յուրաքանչյուր երկրում կախված է միջավայրից եւ մարդկանց ապրելակերպից: Հայաստանում, օրինակ, տղամարդկանց վերարտադրողական առողջության հիմնական թշնամիներն են ծխախոտը եւ սաունաները:

Ծխախոտի՝ սեռական համակարգի վրա ազդեցության մասին արդեն բազմիցս խոսվել է. ծխող մարդիկ բավական հաճախ են տարատեսակ սեռական խնդիրներ ունենում, եւ միզապարկի քաղցկեղի առաջացման ռիսկը նրանց մոտ նույնպես աճում է: Ինչ վերաբերվում է սաունաներին, դրանք նույնպես շատ վնասակար են տղամարդկանց համար: Մասնագետի խոսքով՝ տաք սաունաները եւ ալկոհոլի չարաշահումը նույնիսկ բոլորովին առողջ տղամարդու վերարտադրողական համակարգի վրա կարող են խիստ բացասաբար ազդել, իսկ եթե մարդն արդեն որոշակի խնդիրներ կամ դրանց հանդեպ հակում ունի, այս ամենի ազդեցությունը նրա սեռականության վրա կարող է ճակատագրական լինել:

Ուրոլոգիական խնդիրները կարող են նույնպես անպտղության պատճառ դառնալ: Այս խնդիրները Հայաստանում բավական տարածված են, բայց միջազգային վիճակագրությունից կտրուկ շեղում չկա: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել