• Latest news

Կարո՞ղ է ասպիրինը նվազեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը

20 հոկտեմբերի, 2014  16:40

Շատ մասնագետներ պնդում են, որ ասպիրինը կարող է օգնել նվազեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Արդյո՞ք այդպես է: Քլիվլենդի կլինիկայից վիրաբույժ Մեթյու Վելշը պնդում է, որ քաղցկեղի եւ ասպիրինի միջեւ կապը դեռեւս պետք է ապացուցել:

Մասնագետների մեծ մասը համամիտ չէ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկի նվազման համար ասպիրին օգտագործելու գաղափարի հետ, քանի որ դրա երկարատեւ օգտագործումը կարող է վտանգավոր հետեւանքների հանգեցնել, այդ թվում՝ ներքին արյունահոսության: Մյուս կողմից, դոկտոր Վելշը չի բացառում պրոֆիլակտիկայի համար ասպիրինի գործածումն այն մարդկանց դեպքում, որոնց ընտանիքում շատերն են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցել:

Այդ թեմայով հետազոտություններ շատ են արվել, իսկ արդյունքները տարբեր են: Դոկտոր Վելշի խոսքով՝ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ասպիրինն իսկապես կարող է նվազեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկը, իսկ որոշներն այդ հիվանդության եւ ասպիրինի միջեւ կապ չեն գտել:

Ըստ վիճաբույժի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգին ավելի շատ ենթակա են ծխողները, այնպես որ՝ քաղցկեղի այդ տեսակը կանխարգելելու ամենից արդյունավետ միջոցը ծխելը թողնելն է:

Իսկ ինչպե՞ս եւ ինչո՞ւ կարող է ասպիրինը կանխել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Տեսականորեն նման արդյունք հնարավոր է՝ այդ դեղամիջոցի հակաբորբոքային հատկության շնորհիվ, սակայն դա ապացուցելը դժվար է:

Ամեն դեպքում, դոկտոր Վելշը ռիսկային խմբում գտնվող մարդկանց խորհուրդ է տալիս խորհրդակցել գրագետ մասնագետի հետ, ով կօգնի որոշել, հարկավո՞ր է փորձել «ասպիրինային պրոֆիլակտիկան»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել